ԱՄՆ-ում դեֆոլտը կազդի բանակի մարտունակության վրա․ ԱՄՆ ԶՈւ շտաբների պետերի ղեկավար
ԱՄՆ-ում դեֆոլտը լուրջ հարված կլինի ԱՄՆ բանակի մարտական պատրաստվածությանը, մարտական ոգուն և հնարավորություններին, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ԱՄՆ շտաբների պետերի ղեկավար Մարկ Միլին։
«Եթե դեֆոլտը տեղի ունենա, դա կունենա լուրջ տնտեսական հետևանքներ, որոնք իրենց հերթին լուրջ հետևանքներ կունենան ազգային անվտանգության համար»,- զգուշացրել է նա։
Նրա խոսքով՝ դեֆոլտը ծանր հարված կհասցնի զինվորականների աշխատավարձերին, նրանց մարտական ոգուն, սպառազինության համակարգերին, ինչպես նաև մարտական պատրաստվածության մակարդակին։ Նա հնարավոր դեֆոլտի հետեւանքներն անվանել է «շատ նշանակալի եւ բացասական» ԱՄՆ բանակի հնարավորությունների համար։
Այժմ ԱՄՆ-ի պետական պարտքի սահմանաչափը կազմում է 31,4 տրլն դոլար, այն մեծացնելու բանակցությունները շարունակվում են արդեն մի քանի ամիս։ Հանրապետականները պնդում են, որ պետական ծախսերի առաստաղի ավելացումը կարող է տեղի ունենալ միայն ծախսերի զգալի կրճատման դեպքում։ Օրինակ՝ նրանք առաջարկել են նվազեցնել էլեկտրական մեքենաների ձեռքբերման և արևային մարտկոցների տեղադրման համար հարկային նվազեցումները, ինչպես նաև կրճատել պետական ծախսերը ուսանողական վարկերի մարման համար։ Սպիտակ տունը մերժել է նման առաջարկները։
Եթե համաձայնություն չկարողանա ձեռք բերել, գանձապետարանի միջոցները կարող են սպառվել մինչև հունիսի 1-ը, ասել է ԱՄՆ ֆինանսների նախարար Ջանեթ Յելենը։
Նմանատիպ հոդվածներ
Բացարձակ սուտ է․ ՀՀ ՊՆ-ն հերքում է դիվերսիոն-ներթափանցման փորձի մասին ադրբեջանական մեղադրանքները
ՀՀ պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել՝ կապված ադրբեջանական ԶԼՄ-ներում տարածված տեղեկատվության հետ։...
ՀԱՊԿ երկրների ՊՆ ղեկավարները Մինսկում կքննարկեն կոալիցիոն անվտանգության հարցերը
ՀԱՊԿ երկրների պաշտպանության նախարարները Մինսկում կքննարկեն ռազմական անվտանգությանը սպառնացող վտանգները և ճգնաժամային արձ...
Հարավային ուղղությամբ գործողությունների արդյունքում Ալիևը համաձայնել էր զինադադարի. Տիրան Խաչատրյան․ ԶԼՄ
168.am-ը զրուցել է ԳՇ պետի նախկին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանի հետ: – Նիկո...
Մարտական դիրքեր սնունդ մատակարարող 2 զինծառայողի հետ կապն ընդհատվել է. ՀՀ ՊՆ
Մայիսի 26-ին՝ ժամը 19:00-ից, մարտական դիրքեր սնունդ մատակարարող ՀՀ ԶՈՒ 2 զինծառայողի հետ կապն ընդհատվել է: Ընթանում...