ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բելգորոդի մարզում անցակետի մոտ պայթյուն է որոտացել, երբ այնտեղ աշխատում էին լրագրողներ
ՌԴ Բելգորոդի մարզի Գրայվորոն քաղաքի անցակետի մոտ պայթյուն է տեղի ունեցել, երբ այնտեղ աշխատում էին լրագրողները: Տեղեկությունը հայտնում է «РИА Новости»-ին:
Ինչպես միջադեպի վայրից հաղորդել է «РИА Новости»-ի թղթակիցը, չորեքշաբթի Մոսկվայի ժամանակով մոտավորապես 15:20-ին մի քանի լրատվամիջոցների նկարահանող խմբերը եկել են՝ նկարահանելու իրավիճակը «Գրայվորոն» անցակետի մոտ հրետակոծությունից հետո։ Լրագրողները դուրս են եկել մեքենաներից ու սկսել նկարահանել գնդակոծությունից վնասված շենքերը։ Սակայն մի քանի րոպե անց նրանք լսել են բացականչություններ և պայթյունի ձայն։ Լրագրողները նստել են մեքենաներն ու հեռացել: Նրանց շարքում տուժածներ չկան։
Մանրամասները` տեսանյութում:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բելգորոդի սահմանին մարտեր են ընթանում
Ռուսաստանի և Ուկրաինայի սահմանին մարտ է ընթանում: Այս մասին գրում է Readovka-` հավելելով, որ Շեբեկինոյում (Բելգորո...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հրապարակվել են ռուսական հետախուզական նավի վրա հարձակման կադրերը
Ուկրաինական թելեգրամ ալիքները տեսանյութ են տարածում և նշում, ինչպես է ուկրաինական ծովային անօդաչու թռչող սար...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կիևը հրթիռակոծվում է. մարդիկ մետրոյում են պատսպարվել
Ուկրաինայի մայրաքաղաքի իշխանությունները հայտնում են քաղաքի տարբեր հատվածներում պայթյունների մասին: Ուկրաինայի շրջանների...
Ադրբեջանցի զինծառայողը թիրախային կրակել է հայ զինծառայողի ուղղությամբ․ ՀՀ ՊՆ
ՀՀ ՊՆ-ն հայտնում է, որ մայիսի 19-ին՝ ժամը 17:00-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈւ զինծառայողը թիրախային մենահատ կրակոց է արձ...