Երևանում «Յաշիկի» վարորդը թմրանյութ է դուրս նետել, երբ պարեկները կանգնեցրել են նրան

Երևանում «Յաշիկի» վարորդը չկարողացավ մոլորեցնել պարեկներին, հայտարարեց՝ ավտոմեքենայի միջից իր կողմից նետված 2 փաթեթներում թմրանյութ է․ 

 

Երեկ՝ մայիսի 23-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության պարեկները նկատել են Mercedes G մակնիշի 06 SX 066 համարանիշի ավտոմեքենան, և երբ կանգնեցրել են վարորդին, որպեսզի ստուգեն նրա ինքնությունը, վերջինս ավտոմեքենայից ինչ-որ իր է դուրս նետել։ Այս մասին գրում է Shamshyan.com-ը: 

Պարեկները վերջինիս անձնական խուզարկությամբ՝ նրա մոտ ոչինչ չեն հայտնաբերել։ Սակայն վարորդը, ով Երևանի բնակիչ 35-ամյա Արթուր Բ-ն է, հայտարարել է, որ իր կողմից նետված թվով 2 փաթեթներում թմրանյութ է  եղել, որն ինքը գտել է։

Պարեկներն Արթուր Բ․-ին տեղափոխել են Ոստիկանության Դավիթաշենի բաժանմունք, որտեղ դեպքի փաստով նյութեր են նախապատրաստվում։

Ավտոմեքենան էլ տեղափոխվել Ոստիկանության Դավիթաշենի բաժանմունքի պահպանվող հատուկ տարածք։ 
 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
 

Քաղաքականություն

Պատահարներ