Ալմա Աթայի հռչակագրից հրաժարումը հրաժարումն է մեր «կադաստրի վկայականից». վարչապետ
1991 թվականի Ալմա Աթայի հռչակագիրը Հայաստանի Հանրապետության «կադաստրի վկայականն է»։ Այս մասին Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Մեզ քննադատում էին, թե ինչու ենք Ալմա Աթայի հռչակագրի վրա հղում անում։ Բայց մեր համոզմունքն է, որ հենց Ալմա Աթայի հռչակագրից հրաժարումը նշանակում է` հրաժարվում ենք մեր կադաստրի վկայականից»,–ասաց Նիկոլ Փաշինյանը։
Փաշինյանի պնդմամբ` ՀՀ 29.8 հազար քառակուսի կմ–ն այդ «վկայականի» հաջորդ նշումն է, որը Հայաստանը պետք է լրացնի և պետք է այն բերվի լիարժեք, ամբողջական տեսքի։
«Մեզ ասում են՝ չենք ունեցել կադաստրի վկայական հազարավոր տարիներ, ի՞նչ է եղել, որ հիմա էլ չունենանք։ Մենք համաձայն չենք դրա հետ, մենք ասում ենք՝ պետք է հաջորդ կետն էլ լրացնենք, քարտեզի հարցն էլ վերջնական լուծենք»,–ասել է նա։
Ըստ նրա` Ալմա Աթայի հռչակագրում հաստատված սահմանների անխախտելիության սկզբունքը միշտ ընկալվում է վատ, և իրենց իշխանությանը քննադատում և համարում են ադրբեջանամետ նրա համար, որ ասում են` սահմանի մյուս կողմն էլ չի կարող խախտվել։
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանի հետևից հասնելը դժվար կլինի. Պուտին
Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) երկրների համար դժվար կլինի հասնել Հայաստանի հետևից, որի ՀՆԱ-ի աճը կազմել է ավելի քա...
Ադրբեջանը կարող է դառնալ ԵԱՏՄ անդամ. Պուտինն ակնարկել է
Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում այսօր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհակալություն է հայտնել ԵԱՏՄ...
«Ինձ այդ բանակցությունները զգուշավոր լավատեսության հիմք են տալիս» Միրզոյանը` բանակցությունների մասին
ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ԱԳՆ նախարար Արարատ Միրզոյանը, անդրադառնալով Ադրբեջանի հետ խաղաղու...
ԵԱՏՄ շրջանակներում գազի ընդհանուր շուկայի գործարկման համար Հայաստանը պատրաստ է երկխոսության. Փաշինյան
Հայաստանը պատրաստ է կառուցողական երկխոսության՝ Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) շրջանակներում գազի ընդհանուր շուկայի...