ՔՊ-ում նիստ է անցկացվել․ ինչ է քննարկվել
Մայիսի 23-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ, որը վարել է վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Այս մասին հայտնում է ՔՊ մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ նիստի ընթացքում քննարկվել են տարածքային կառույցներում խորհուրդների և վերահսկողի ընտրության անցկացման, ընդլայնված կազմով քաղաքական խորհրդի նիստի կազմակերպման հետ կապված, ինչպես նաև ներքին և արտաքին քաղաքական հարցեր։
Ավելի վաղ մամուլում տեղեկություն էր տարածվել, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, հունիսին քաղաքական երկրորդ ժողովն է պատրաստվում անցկացնել Դիլիջանում։
Հիշեցնենք` մայիսի 2–ին տեղի էր ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությյան վարչության նիստը, որոշվել էր, որ կուսակցությունը երիտասարդական կառույց կունենա։
Նմանատիպ հոդվածներ
Արցախի ԱԺ-ն հայտարարություն է ընդունել Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարությունների ֆոնին
Արցախի ԱԺ-ն 30 կողմ, 0 դեմ ձայնով ընդունեց հայտարարություն, որով Արցախի և ՀՀ նախկին ու գործող նախագահներին կոչ է անում դ...
Ադրբեջանի ԶՈւ-ն կրակ է բացել Կուտականի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ
Մայիսի 23-ին՝ ժամը 00:20-01:10-ը, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից կրակ են բացել Կուտ...
Մոտ 10 մլրդ դրամի, 23 անշարժ գույքի բռնագանձման պահանջ՝ Մհեր Սեդրակյանի ու ընտանիքի անդամների դեմ․ «Հետք»
Հակակոռուպցիոն դատարանում շարունակվում է նախկին պատգամավոր Մհեր Սեդրակյանի ու նրա ընտանիքի անդամների դեմ Գլխավ...
Ադրբեջանը կլինի առաջին երկիրը, ուր կայցելի Էրդողանը ընտրվելու դեպքում․ Չավուշօղլու
Ադրբեջանը կլինի առաջին երկիրը, ուր կայցելի Էրդողանը ընտրություններում հաղթելու դեպքում։ Այս մասին ադրբեջանական ԶԼՄ-ներին...