Խոսք չկա Ռուսաստանի գործողությունների ավարտի մասին․ Գերմանիայի հետախուզության ղեկավար
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի իշխանությունը ներկայումս բավական կայուն է, կարծում է Գերմանիայի Դաշնային հետախուզական ծառայության ղեկավար Բրունո Կահլը:
«Մենք Պուտինի համակարգում ճեղքեր չենք տեսնում»,- ասել է նա՝ երկուշաբթի ելույթ ունենալով Անվտանգության քաղաքականության դաշնային ակադեմիայում։
Ըստ Կահլի՝ պատերազմի մեթոդների հանրային քննադատությունը Ռուսաստանում սովորական անհամաձայնություն է, բայց ոչ սպառնալիք համակարգի համար։ «Չնայած քննադատության առանձին դեպքերին, օրինակ՝ զինամթերքի մատակարարման հետ կապված, չկան նախանշաններ, որ համակարգը սկսում է տատանվել կամ քանդվել»,- ընդգծել է նա՝ հավելելով, որ նման սցենարը, սակայն, չի կարելի բացառել։
«Երկարաժամկետ հեռանկարում Ռուսաստանը դեռևս ի վիճակի է պատերազմել կրկին ու կրկին զորակոչվող զինվորներով», - ասել է Գերմանիայի հետախուզական ծառայության ղեկավարը։
Նույնը վերաբերում է զենք-զինամթերքի ոլորտին։
«Այսպիսով, խոսք չկա թուլության կամ Ռուսաստանի գործողությունների ավարտի մասին», - ընդգծել է Բրունո Կահլը:
«Իսկապես, կան խոցելիություններ և անակնկալներ, օրինակ՝ զինված ուժերի արդյունավետության հետ կապված։ Բայց եթե Արևմուտքը շատ կազմակերպված կերպով չաջակցի Ուկրաինային և դիմադրություն չկազմակերպի, ապա երկարաժամկետ և լայն զանգվածների վրա խաղադրույքներ կատարելու Պուտինի ռազմավարությունը կարող է հաջողության հասնել»,- ասել է նա:
Նմանատիպ հոդվածներ
Հարավային ուղղությամբ գործողությունների արդյունքում Ալիևը համաձայնել էր զինադադարի. Տիրան Խաչատրյան․ ԶԼՄ
168.am-ը զրուցել է ԳՇ պետի նախկին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանի հետ: – Նիկո...
ՀԱՊԿ երկրների ՊՆ ղեկավարները Մինսկում կքննարկեն կոալիցիոն անվտանգության հարցերը
ՀԱՊԿ երկրների պաշտպանության նախարարները Մինսկում կքննարկեն ռազմական անվտանգությանը սպառնացող վտանգները և ճգնաժամային արձ...
Բացարձակ սուտ է․ ՀՀ ՊՆ-ն հերքում է դիվերսիոն-ներթափանցման փորձի մասին ադրբեջանական մեղադրանքները
ՀՀ պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել՝ կապված ադրբեջանական ԶԼՄ-ներում տարածված տեղեկատվության հետ։...
Մարտական դիրքեր սնունդ մատակարարող 2 զինծառայողի հետ կապն ընդհատվել է. ՀՀ ՊՆ
Մայիսի 26-ին՝ ժամը 19:00-ից, մարտական դիրքեր սնունդ մատակարարող ՀՀ ԶՈՒ 2 զինծառայողի հետ կապն ընդհատվել է: Ընթանում...