«Աղբավայրի չմարվող կրակն ամոթ չի առաջացնում պատասխանատուների մոտ». Մեսրոպ Առաքելյան

«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը լուսանկար է տարածել իր էջում՝ գրելով. «Նուբարաշենում գտնվող աղբավայրի չմարվող կրակը ոչ միայն ամոթ չի առաջացնում պատասխանատուների մոտ, այլև առիթ է դարձել, որ գործակարգավարական կոչվող դաստիարակչական միջոցառման ընթացքում Տիգրան Ավինյանը արձանագրի, որ նոր աղբավայրի կառուցման ծրագիրն ընթացքի մեջ է։ 
Բայց նա չի նշել և չի նշի, թե երբ կամ երբվանից:


«Երևանի քաղաքային նոր աղբավայր» ՓԲԸ-ն ստեղծվել է դեռ 2015թ-ին։ Եթե անգամ կանոնադրությունը չկարդաք, վերնագիրը կարող է հուշել, թե ինչի համար է ստեղծվել այդ կազմակերպությունը։ Կազմակերպության գործունեության նպատակներից է նոր աղբավայրի շահագործման աշխատանքների համակարգումը․ փաստորեն, աղբավայր, որը չի կառուցվել 3 տարի «նախկինների» օրոք և, ուշադրությո՛ւն, արդեն 5 տարի է չի կառուցվում «ներկաների» օրոք։ 


Կազմակերպության հաշվեկշիռը ուսումնասիրելիս պարզ է դառնում, որ որևէ կապիտալ ծախս, այն է՝ նոր աղբավայրի կառուցում կամ դրան մոտիկ մի բան, չի կատարվում, իսկ 78 մլն շրջանառությունը 2022թ-ին իրականացված ուղղվել է հիմնականում աշխատավարձերին և վարկերի տոկոսների մարմանը։ 
Բայց կարևորը, որ՝ ընթացքի մեջ է, մի ամբողջ կյանքի ընթացք ․․․»

Քաղաքականություն

Պատահարներ