Ադրբեջանում Մխիթարյանի մարզաշապիկով դասախոսին հոգեբանական բռնություն են ենթարկում, սպառնում սպանել
Ադրբեջանում Հենրիխ Մխիթարյանի անվամբ մարզաշապիկով դասախոսի նկատմամբ հոգեբանական ճնշում են գործադրում, հնչեցնում մահվան սպառնալիքներ։
Բաքվի մի քանի համալսարանների փիլիսոփայության պրոֆեսոր Ագալար Քարիբովը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, քաղաքացիական հասարակությանը խնդրել աջակցել իրեն։
«Ես առանձնապես հույս չունեմ, որ az կայքի գլխավոր խմբագիրը և այս հրապարակման համար պատասխանատու աշխատակիցները քրեական պատասխանատվության կենթարկվեն` իմ քաղաքացիական իրավունքների ոտնահարման, զանգվածային հոգեբանական բռնության՝ բուլինգի, մահվան սպառնալիքների համար։ Այնուամենայնիվ, կոչ եմ անում քաղաքացիական հասարակությանն ակտիվորեն մասնակցել այս հարցին և խնդրում եմ աջակցել ինձ», - գրել է նա։
ֆեյսբուքյան իր էջում նա հերքել է Ադրբեջանական ԶԼՄ-ներում տարածված այն լուրերը, թե ինքը հայերին թշնամի չի համարում և տանը, բացի Հենրիխ Մխիթարյանի մարզաշապիկից, հայ այլ ֆուտբոլիստի մարզաշապիկ ունի։
Հատկանշական է, որ Ադրբեջանի նման երկրում չի բացառվում, որ տղամարդը ստիպված է գնացել հերքման քայլին՝ տարատեսակ սպառնալիքներից, հարձակումներից խուսափելու համար։
Նա գրել է, որ Ֆուտբոլային հանդիպման ժամանակ լրագրող ընկերոջն ու հաառակորդ թիմին նյարդայնացնելու նպատակով է հագել «Արսենալ» ֆուտբոլային ակումբի՝ մասնավորապես Հենրիխ Մխիթարյանի անվամբ մարզաշապիկը։ Խաղի ավարտին լրագրողը նրան, ինչպես ինքն է նշում, «սադրիչ» հարցեր է տվել և սխալ հասկացել իր սարկազմով պատասխանը։
Միևնույն ժամանակ նա գրել է․
«Իհարկե, Հենրիխ Մխիթարյանը, որը բանվոր դասակարգի խաղացող չէ, թշնամի է համարվում մեր՝ մարքսիստների համար, բայց և Արազ Աբդուլաևը, որը հրապարակայնորեն նվաստացնում է երեխաներին և արժանի պատիժ չի ստանում՝ մեքենայով մարդկանց սպանելու, հրապարակավ երեխաներին նվաստացնելու համար արժանի պատիժ չի ստանում»:
Հիշեցնենք՝ հայտնել էինք, որ Բաքվի համալսարանների դասախոսը Մխիթարյանի մարզաշապիկն է հագել և գնացել մարզադաշտ։
Նմանատիպ հոդվածներ
ՄԻԵԴ-ը Ադրբեջանին ժամանակ է տվել 2 հայ զինծառայողների մասին տեղեկություն հայտնելու համար
ՀՀ կառավարության կողմից ավելի վաղ ներկայացված դիմումի հիման վրա Մարդու իրավունքների եվրոպական դատարանը կայացրել է որոշու...
Հուլիսի 1-ից նպաստների վճարման եղանակը կփոխվի
2023 թվականի հուլիսի 1-ից քաղաքներում և 1000-ից ավելի բնակիչ ունեցող բնակավայրերում (ցանկն՝ այստեղ ընտանեկան, սոցիալական...
Նախատեսվում է Երևանում օդի աղտոտվածության չափիչ սարքեր տեղադրել
Հաշվի առնելով Երևանում օդի աղտոտվածության մակարդակը՝ համայնքը կնախաձեռնի հատուկ չափիչ սարքերի տեղադրման գործընթաց: Այս մ...
Ռուս ընտանիքներին նոր մեքենա գնելու համար կտրամադրվի 12 հազար դոլար
Ռուսաստանում «Երիտասարդ ընտանիք» ծրագրով երիտասարդ ընտանիքներին պետական աջակցությունը չի ենթադրում օրինակ անվճար բնակա...