Իրանը և Ռուսաստանը ներդրումներ կանեն Սիրիայի հանքարդյունաբերության ոլորտում
Իրանն ու Ռուսաստանը ներդրումներ կկատարեն Սիրիայի հանքարդյունաբերության ոլորտում։ Այս մասին Սպուտնիկին ասել է երկրի նավթի և հանքային ռեսուրսների նախարար Ֆիրաս Քադուրը, գրել է Mehr-ը։
Ըստ Սիրիացի նախարարի՝ 9 ներդրումային հնարավորություն է առաջարկվել Սիրիայի ներդրումային գործակալության կողմից։
«Մենք ընդլայնում ենք նոր նախագծեր և արդյունաբերություններ։ Եվ ջանքեր են գործադրվում հեշտացնելու ներդրումները ստորգետնյա պաշարներում, հատկապես հանքային պաշարներում, որոնց մեծ մասը տեղակայված է հեռավոր վայրերում»,- ասել է նա։
Ըստ նախարարի՝ չնայած ամերիկյան պատժամիջոցներին, շփումներ են իրականացվել արաբական երկրների ու բարեկամ երկրների հետ, և որ այս ոլորտում նախագծերն ու ներդրումներն իրականացվում, վերանայվում են։
Սաուդյան Արաբիայի Ջիդդա քաղաքում վերջերս կայացած Արաբական լիգայի գագաթնաժողովում Սիրիայի էկոնոմիկայի և արտաքին առևտրի նախարարը կոչ էր արել արաբական երկրներին ներդրումներ կատարել երկրում՝ հաշվի առնելով ներդրումներ ներգրավելու խոստումնալից հնարավորությունների և նոր օրենքների առկայությունը։
Նմանատիպ հոդվածներ
ՀՀ -ը պատրաստ է ճանաչել Ադրբեջանի 86.6 հազար քկմ տարածքային ամբողջականությունը, որը ներառում է ԼՂ-ն. Փաշինյան
Հայաստանը պատրաստ է ճանաչել Ադրբեջանի 86.6 քկմ տարածքային ամբողջականությունը, որը ներառում նաև Լեռնային Ղարաբաղը,...
Օվերչուկը հայտնել է, թե Հայաստանի և Ադրբեջանի միջև հաղորդակցության ինչ հարցեր չեն լուծվել
Խոսքը տեխնիկական մանրամասների մասին է, բայց դրանք շատ կարևոր մանրամասներ են, հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ...
Քիշնևում հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի ստորագրում նախատեսված չէ. ՀՀ ԱԳՆ
Քիշնևում հայ-ադրբեջանական բանակցությունների օրակարգում խաղաղության պայմանագրի ստորագրումը ներառված չէ, Auroranews-ի հարց...
Երևանն ու Բաքուն կարող են խաղաղության պայմանագիր կնքել հունիսի 1-ին՝ Քիշնևում. Ադրբեջանի դեսպան
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կարող են խաղաղության պայմանագիր կնքել հունիսի մեկին...