Ճապոնիան կընդունի ուկրաինացի զինծառայողներին բուժման համար
Ճապոնական կողմը Ուկրաինային կտրամադրի 100 ռազմական բեռնատար և այլ մեքենաներ, ինչպես նաև մոտ 30 հազար լրակազմ բանակային չափաբաժիններ, որոնք օգտագործվում են Ճապոնիայի ինքնապաշտպանության ուժերի զինծառայողների կողմից։ Այս մասին ասվում է Ճապոնիայի արտգործնախարարության` երկուշաբթի տարածած հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդան համապատասխան խոստում է տվել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին՝ կիրակի Հիրոսիմայում կայացած բանակցությունների ժամանակ։
Կառավարության ղեկավարը նաև ասել է, որ Ճապոնիան կսկսի ընդունել ուկրաինացի վիրավոր զինվորներին բուժման համար, նշում է ԱԳՆ-ն։
Վարչապետը նաև խոստացել է շարունակել համապարփակ աջակցությունն Ուկրաինային, այդ թվում՝ երկրի ենթակառուցվածքների վերականգնմանն ուղղված։
Մայիսի 19-ից 21-ը Ճապոնիան հյուրընկալել է Յոթնյակի խմբի (G7) գագաթնաժողովը Հիրոսիմայում։ Ի սկզբանե ենթադրվում էր, որ Զելենսկին դրան կմասնակցի տեսահոլովակի միջոցով։ Սակայն հետագայում նա ցանկություն է հայտնել անձամբ մասնակցել հանդիպմանը։
Նախագահը շաբաթ օրը ժամանել է Հիրոսիմայի օդանավակայան՝ ֆրանսիական կառավարական ինքնաթիռով։
Նմանատիպ հոդվածներ
Հարավային ուղղությամբ գործողությունների արդյունքում Ալիևը համաձայնել էր զինադադարի. Տիրան Խաչատրյան․ ԶԼՄ
168.am-ը զրուցել է ԳՇ պետի նախկին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանի հետ: – Նիկո...
ՀՀ ԶՈւ-ն շարունակաբար համալրվում է նոր, առավել բարձր պաշտպանունակությամբ զրահաբաճկոններով․ ՀՀ ՊՆ
Հայաստանի զինված ուժերը շարունակաբար համալրվում են նոր, առավել բարձր պաշտպանունակությամբ զրահաբաճկոններով։ «Արմենպրես»-ի...
ՀԱՊԿ երկրների ՊՆ ղեկավարները Մինսկում կքննարկեն կոալիցիոն անվտանգության հարցերը
ՀԱՊԿ երկրների պաշտպանության նախարարները Մինսկում կքննարկեն ռազմական անվտանգությանը սպառնացող վտանգները և ճգնաժամային արձ...
Մարտական դիրքեր սնունդ մատակարարող 2 զինծառայողի հետ կապն ընդհատվել է. ՀՀ ՊՆ
Մայիսի 26-ին՝ ժամը 19:00-ից, մարտական դիրքեր սնունդ մատակարարող ՀՀ ԶՈՒ 2 զինծառայողի հետ կապն ընդհատվել է: Ընթանում...