Բրիտանացի պետնախարարը հայտարարել է, որ Բաքվում բարձրացրել է Լաչինի ապաշրջափակման հարցը
Միացյալ Թագավորությունը համընդհանուր խաղաղություն է ցանկանում Հարավային Կովկասում և որքան հնարավոր է շուտ։ Մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարել է Միացյալ Թագավորության Եվրոպայի հարցերով պետնախարար Լեո Դոքերթին։
«Միացյալ Թագավորության դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ կապված չի փոխվել։ Մեկ անգամ ևս ամրապնդում ենք ԵՄ-ի և ԱՄՆ-ի դիրքորոշումն այդ ուղղությամբ։ Փորձում ենք համագործակցություն ամրացնել Հայաստանի և Միացյալ Թագավորության միջև և ուրախ եմ հայտարարելու, որ մեկնարկել է ռազմավարական երկխոսությունը, որը, հուսանք, տեղի կունենա այս տարվա երկրորդ կեսին։ Այն կընդլայնի մեր համագործակցության եզրը, հուսանք, որ դրական ընկալում կունենա», - ընդգծել է Լեո Դոքերթին։
Հարցին, թե արդյոք Բաքու կատարած այցի ժամանակ նա Ադրբեջանի իշխանությունների մոտ բարձրացրել է Լաչինի միջանցքի արգելափակման հարցը, Դոքերթին պատասխանեց, որ այո, այդ հարցը բարձրացրել է Բաքվում։
Նմանատիպ հոդվածներ
ՀՀ -ը պատրաստ է ճանաչել Ադրբեջանի 86.6 հազար քկմ տարածքային ամբողջականությունը, որը ներառում է ԼՂ-ն. Փաշինյան
Հայաստանը պատրաստ է ճանաչել Ադրբեջանի 86.6 քկմ տարածքային ամբողջականությունը, որը ներառում նաև Լեռնային Ղարաբաղը,...
Օվերչուկը հայտնել է, թե Հայաստանի և Ադրբեջանի միջև հաղորդակցության ինչ հարցեր չեն լուծվել
Խոսքը տեխնիկական մանրամասների մասին է, բայց դրանք շատ կարևոր մանրամասներ են, հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ...
Երևանն ու Բաքուն կարող են խաղաղության պայմանագիր կնքել հունիսի 1-ին՝ Քիշնևում. Ադրբեջանի դեսպան
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կարող են խաղաղության պայմանագիր կնքել հունիսի մեկին...
Քիշնևում հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի ստորագրում նախատեսված չէ. ՀՀ ԱԳՆ
Քիշնևում հայ-ադրբեջանական բանակցությունների օրակարգում խաղաղության պայմանագրի ստորագրումը ներառված չէ, Auroranews-ի հարց...