ՏԵՍԱՆՅՈԻԹ. Քիշնևում հազարավոր մարդիկ դուրս են եկել ցույցի՝ հանուն Մոլդովայի եվրաինտեգրման
Հազարավոր մարդիկ հավաքվել էին Քիշնևի «Եվրոպական Մոլդովա» Ազգային ժողովի հրապարակում։ Նրանք հանդես են գալիս Սահմանադրության մեջ Եվրամիությանն անդամակցելու անշրջելիության վերաբերյալ փոփոխությունների ընդգրկման կողմնակից։ Նախագահ Մայա Սանդուն ելույթ է ունեցել հրապարակում։ Նա հայտարարել է, որ Մոլդովայի տեղը ԵՄ-ում է։
«Մենք եկել ենք ուղիղ ու վստահ ասելո, որ մոլդովացիները եվրոպացիներ են։ Մոլդովայի տեղը Եվրամիությունում է: Մեր երկրի նախագիծն ու նպատակն է, որ Մոլդովան դառնա Եվրամիության անդամ։ Սա միայն իմ պարտավորությունը չէ, դրանում մենք ունենք Եվրամիության աջակցությունը։ Սա այն է, ինչ պահանջում է Մոլդովայի Հանրապետության ժողովուրդը»,- ասել է Մայա Սանդուն, նրա խոսքերը մեջբերում է publika.md-ն։
Եվրախորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլան հանրահավաքում ասել է, որ Մոլդովան պատրաստ է անդամակցել Եվրամիությանը։
«Ինտերֆաքս»-ի թղթակցի փոխանցմամբ՝ հրապարակում հավաքվել է ավելի քան 50 հազար մարդ։ Հանդիպման արդյունքում կազմվել է բանաձև, որում նշվում է, որ ԵՄ-ին անդամակցելը միակ ճանապարհն է, որը «կարող է կայունություն բերել երկրին և հնարավորություն տալ Մոլդովայի Հանրապետության զարգացմանը, ինչը թույլ կտա ապագա սերունդներին իրացնել իրենց ներուժը, հարստություն կուտակել, արդիականացնել երկիրը և վարել լիարժեք կյանք»:
Միաժամանակ Մոլդովայի չորս քաղաքներում եվրաինտեգրման դեմ բողոքի ցույցեր են անցկացվում: Դրանք կազմակերպել է ընդդիմադիր «Շոր» կուսակցությունը։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչպես է Աշոտ Փաշինյանը նստում մեքենան
ՀՀ քրեական օրենսգրքի 191 -րդ հոդվածը (մարդուն առևանգելը)պատասխանատվություն է նախատեսում անձին առևանգելու համար,որը կատար...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Գայանե Հակոբյանը կալանավորվեց. փաստաբանը մանրամասներ է ներկայացրել
Շենգավիթի ընդհանուր իրավասության դատարանն այսօր՝ մայիսի 20-ին, հրապարակում է 44-օրյա պատերազմում զոհված Ժորա Մարտիրոսյան...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Կոյուղաջրերը լցվել են մայթերն ու շենքի նկուղները». Մուրացան փողոցի բնակիչ
Երևանի Մուրացան փողոցի գլխավոր կոյուղին խցանված է ու դրա պատճառով բոլոր դիտահորերը մինջև վերև լցաված են, պարունակություն...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ոստիկանները քաղաքացու հանդեպ բռնություն են կիրառել և բերման ենթարկել
Քիչ առաջ Auroranews- ն ահազանգ է ստացել, որ Երևանի Մյասնիկյան փողոցի վրա գտնվող «Բելլաջո» ռեստորանի առջև, ոստիկանները քա...