«Կորցրել ենք մեր ամենաթանկը,պայքարում ենք, որ նոր զոհեր չունենանք». 44-օրյա պատերազմում զոհվածի հայր

Մենք դուրս ենք եկել մի պայքարի, որի համար մեր տղաները գնացին, նաեւ գիտակցաբար են գնացել՝  դա հայրենիքն  է, պետությունը եւ ընտանիքը: Այս մասին լրագրողների հետ զրուցում ասաց 44-օրյա պատերազմում զոհվածի հայր Արա Ռոստոմյանը, որը գիշերել է կառավարության շենքի մոտ: 


«Բազմիցս մենք ներկայացրել ենք, որ կորցրել ենք մեր ամենաթանկը, պայքարում ենք, որ նոր զոհեր չունենանք, եւ թող յուրաքանչյուր ծնող առաջինն իր զավակի մասին մտածի: Մենք դուրս ենք եկել մի պայքարի, որի համար մեր տղաները գնացին, նաեւ գիտակցաբար են գնացել՝  դա հայրենիքն  է, պետությունը եւ ընտանիքը, իրենք այս գաղափարով են գնացել, մենք էլ իրենց գործը շարունակում ենք, որպեսզի չկորցնենք հայրենիքը, վերականգնենք պետությունը: Ես կարծում եմ պետություն չկա, ուղղակի տարածք է մնացել եւ փորձում ենք այս տարածքը վերածել պետության: Ամեն ինչ անելու ենք, որ մեր տղաների կիսատ թողած գործը շարունակենք, որովհետեւ իրենք էլ չեն կարող»,-ասաց նա: 
 

Արա Ռոստոմյանը նշեց, որ ունեն քայլերի պլան, որն ավելի ուշ կհրապարակեն: «Գայանեին խնդրեցինք, որ  հետ կանգնի հացադուլից, նա էլ հորդորեց մեզ, որ պայքարից հետ չկանգնենք»,-ասաց նա: 


Հիշեցնենք, որ 44-օրյա պատերազմում զոհված Ժորա Մարտիրոսյանի մայրը՝ Գայանե Հակոբյանը կալանավորվել է մեկ ամսով: Այս պահին նրա աջակիցները բողոքի ակցիա են անցկացնում՝ պահանջելով անհապաղ ազատ արձակել զոհվածի մորը: 

 

Քաղաքականություն

Պատահարներ