ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Բոլորիս համար կյանքը տված երեխայի մայրը կալանավորված է». Ռուբեն Մելիքյան
պատերազմում զոհված Ժորա Մարտիրոսյանի մորը` Գայանե Մաիտիրոսյանին Երևանի Շենգավիթ վարչական շրջանի առաջին ատյանի դատարանից արդեն տեղափոխել են կալանավայր։ Այս մասին լրագրողներին հայտնել է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը։
«Մեկ րոպե մեզ հնարավորություն չտվեցին, որ մենք մեր վստահորդին բացատրեինք՝ ինչ է կատարվել, մեղմ եմ ասում շատ: Մենք բոլոր երաշխավորության տարբերակները տվեցինք, 10 միլիոն եւ ավելի միջնորդեցինք, առաջարկեցինք տնային կալանքի տարբերակը, բոլոր հնարավոր տարբերակները դատարանի սեղանին էին: Մեզ բոլորիս համար կյանքը տված երեխայի մայրը կալանավորված է, տարբերություն չկա՝ մեկ ամսով, թե երկու ամսով»,-ասել է Մելիքյանը:
Նշենք, որ այսօր դատարանը մեկ ամսով կալանավորեց Գայանե Մարտիրոսյանին:
Հիշեցնենք, որ մայիսի 17-ին, վարչապետի ընտանիքին պատկանող «Հայկական ժամանակը» տեղեկություն էր տարածել, թե «Որդիների կանչ» ՀԿ–ի անդամները փորձել են առեւանգել վարչապետի որդուն։ Ըստ թերթի` զոհված զինծառայողների ծնողները ստիպել են Աշոտ Փաշինյանին նստել իրենց մեքենան, սակայն նրան հաջողվել է դուրս նետվել մի պահ կանգ առած մեքենայից, ինչի հետեւանքով նրան վրաերթի է ենթարկել նույն կազմակերպության անդամների հետեւից ընթացող մեքենան:
Աշոտ Փաշինյանը դեպքի առնչությամբ հաղորդում է ներկայացրել: Քննչական կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ մարդուն առեւանգելու հոդվածով, ձերբակալվել է Գայանե Մարտիրոսյանը։
Տիկին Գայանեն անժամկետ հացադուլ է հայտարարել։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչպես է Աշոտ Փաշինյանը նստում մեքենան
ՀՀ քրեական օրենսգրքի 191 -րդ հոդվածը (մարդուն առևանգելը)պատասխանատվություն է նախատեսում անձին առևանգելու համար,որը կատար...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Գայանե Հակոբյանը կալանավորվեց. փաստաբանը մանրամասներ է ներկայացրել
Շենգավիթի ընդհանուր իրավասության դատարանն այսօր՝ մայիսի 20-ին, հրապարակում է 44-օրյա պատերազմում զոհված Ժորա Մարտիրոսյան...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Կոյուղաջրերը լցվել են մայթերն ու շենքի նկուղները». Մուրացան փողոցի բնակիչ
Երևանի Մուրացան փողոցի գլխավոր կոյուղին խցանված է ու դրա պատճառով բոլոր դիտահորերը մինջև վերև լցաված են, պարունակություն...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ոստիկանները քաղաքացու հանդեպ բռնություն են կիրառել և բերման ենթարկել
Քիչ առաջ Auroranews- ն ահազանգ է ստացել, որ Երևանի Մյասնիկյան փողոցի վրա գտնվող «Բելլաջո» ռեստորանի առջև, ոստիկանները քա...