Հասարակություն

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Թբիլիսիում հայտնաբերվել են հայկական գրությամբ տապանաքարերի մասունքներ

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Թբիլիսիում հայտնաբերվել են հայկական գրությամբ տապանաքարերի մասունքներ
Թբիլիսիի Մթածմինդա թաղամասում հայտնաբերվել են հայկական գրությամբ տապանաքարերի մասունքներ, որոնք օգտագործվել են որպես դպրոցի աստիճան: Տեղեկությունը հրապարակվել է «Վրաստանի հայ համայնք» ֆեյսբուքյան…

Թբիլիսիի Մթածմինդա թաղամասում հայտնաբերվել են հայկական գրությամբ տապանաքարերի մասունքներ, որոնք օգտագործվել են որպես դպրոցի աստիճան: Տեղեկությունը հրապարակվել է «Վրաստանի հայ համայնք» ֆեյսբուքյան էջում։

 

Տապանաքարերը հայտնաբերվել են ռեաբիլիտացիոն աշխատանքների ժամանակ Ռիցա փողոցի համար 10-ում գտնվող նախկին թիվ 44 հանրային դպրոցի տարածքում։

 

«Հասարակական գործիչ` Լևոն Չիդիլյանը , որը մի քանի օր տեղում ուսումնասիրել է գտնված մասունքները, կարծում է, որ այդ տապանաքարերը 1930-ականներին ոչնչացված` Թիֆլիսի գլխավոր հայկական Խոջիվանքի գերեզմանոցի տապանաքարերն են, որոնք օգտագործվել են, որպես շինանյութ»,- ասված է հաղորդագրությունում։

 

Նշվում է, որ որոշ քարերի վրա գրությունները լավ պահպանված են:

 

[a031bfb62dc1f0f1317aa25de02b8a29.jpg]

[762cb804f809d2d54004c4a895a45ada.jpg]

[6a6565a7c97a9b323709d5957a4bca80.jpg]

[380f1314414329792c9c4a4c069f0e08.jpg]

[db9e22ba847f193558ca416626eeed2f.jpg]

[c6b69f04c675282520efb7db29f855e6.jpg]

 

 

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250