Դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանն արձագանքել է Փաշինյան հայտարարությանը
Նախօրեին Նիկոլ Փաշինյանը հերթական հայտարարությունն է արել եկեղեցու վերաբերյալ: Նա, մասնավորապես, ասել է. «եթե եկեղեցին ուզում է զբաղվել քաղաքականությամբ, թող ստեղծեն կուսակցություն»:
MediaHub-ի հետ զրույցում Մայր Աթոռի Դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանն արձագանքել է այս հայտարարությանը՝ լակոնիկ․
«Եթե ոմանք ուզում են եկեղեցագիտությամբ զբաղվել, ապա կարող են փորձել ընդունվել Հոգևոր ճեմարան, եթե, իհարկե, հաղթահարեն ընդունելության համար սահմանված կրթական շեմը և համոզիչ փաստարկներ ներկայացնեն առողջական բարվոք վիճակի վերաբերյալ»:
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը նաև հայտարարել էր, որ չկա ավելի վտանգավոր բան, քան երբ եկեղեցին ու պետությունը խառնվում են իրար և եկեղեցին չի կարող բարձր լինել պետությունից:
Նմանատիպ հոդվածներ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Արցախցիները երթով շարժվում են Զառին բաղ տեղամաս՝ ի աջակցություն Կոռնիձորի հանրահավաքին
«Կամավորական շարժում» ՀԿ-ի կողմից նախաձեռնված «Հանուն Արցախի» Կոռնիձորի մատույցներում տեղի ունեցող հանրահավաքին մի...
Երևանի մետրոպոլիտենի աշխատանքային գրաֆիկում կլինեն որոշակի ժամային փոփոխություններ
«Հարգելի՛ քաղաքացիներ, մայրաքաղաքում անցկացվող «Թանգարանների գիշեր» միջոցառման շրջանակներում՝ «Կարեն Դեմիրճյանի անվան Եր...
Արցախից տարածվող տեսանյութը հին է. Инфотека 24
Սոցցանցերում տեսանյութ է տարածվում, որում ադրբեջանական զինված զավթիչները, ուղևորվելով Արցախի Մարտունու շրջանի տարածք, ահ...
Թուրքիայում աղոթքի ժամանակ հոգևորականը օգտագործել է «հայ վիժվածք» արտահայտությունը
Ստամբուլումի Սուլթանգազիի Ջեբեջի մզկիթում իմամ (մահմեդական հոգևորական) Մուրադ Գյունդողդուն ուրբաթօրյա աղոթքի ժ...