Արայիկ Հարությունյանը որոշել է. Արցախում հանրաքվե կանցկացվի. «Հրապարակ»
Արցախում ներքաղաքական իրավիճակը սրվել է: Մի կողմից՝ ընդդիմադիր ուժերն են ակտիվացել` ի դեմս Սամվել Բաբայանի եւ Ռուբեն Վարդանյանի: Այս մասին գում է «Հրապարակ»-ը:
Ընդ որում` Բաբայանը պահանջում է իրեն պետնախարար նշանակել: Մյուս կողմից, իշխանության ներսում` խորհրդարանում եւ կառավարությունում, հանգիստ չէ: Արցախի ԱԺ նախագահն էլ նախօրեին պահանջ է հնչեցրել` Արայիկ Հարությունյանը կա՛մ հրաժարական տա` գնա նոր ընտրությունների, կա՛մ վստահության հանրաքվե անցկացնի երկրում:
Հիշեցնենք, որ Արցախի նախագահը մի քանի օր առաջ հայտարարել էր քաղաքական կոնսուլտացիաներ սկսելու եւ նոր մարմին ձեւավորելու մասին, որտեղ կընդգրկվեին ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչները, այդ թվում` Սամվել Բաբայանը եւ Ռուբեն Վարդանյանը: Սակայն կոնսուլտացիաները չեն ստացվում, քաղաքական ուժերը մի սեղանի շուրջ նստել չեն կարողանում, եւ որեւէ համաձայնություն` գործող իշխանությունների, խորհրդարանական եւ արտախորհրդարանական ընդդիմության միջեւ չի կայանում:
Օրաթերթը տեղեկացել է, որ Արայիկ Հարությունյանը որոշում է կայացրել` կանգ առնելով վստահության հանրաքվե անելու առաջարկի վրա: Առաջիկա մեկ-երկու ամսվա ընթացքում հանրաքվեն կկազմակերպվի, եւ Արցախի ժողովուրդը կպատասխանի մեկ հարցի` վստահո՞ւմ է արդյոք Արցախի նախագահին, թե՞ ոչ: Եվ ներքաղաքական ճգնաժամը կհանգուցալուծվի` այս կողմ կամ այն կողմ:
Նմանատիպ հոդվածներ
ՀՀ -ը պատրաստ է ճանաչել Ադրբեջանի 86.6 հազար քկմ տարածքային ամբողջականությունը, որը ներառում է ԼՂ-ն. Փաշինյան
Հայաստանը պատրաստ է ճանաչել Ադրբեջանի 86.6 քկմ տարածքային ամբողջականությունը, որը ներառում նաև Լեռնային Ղարաբաղը,...
Կիևի իշխանությունները ներգրավված են հայտնի ռուսների սպանությունների մեջ. ՄԱԿ- ից՝ Բուդանովի այս խոսքերի մասին
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը ասել է, որ չի տեսել Ուկրաինայի ռազմական հետախուզությ...
Նիկոլ Փաշինյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Իսլանդիա
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Իսլանդիայի Հանրապետություն: Մայիսի 16-17-ը վարչապետը Ռեյկյավի...
Գերմանիան ևս 11 միլիարդ եվրո կուղարկի Ուկրաինային
Բեռլինն ընթացիկ տարում ևս 11 միլիարդ եվրո կուղարկի Կիևի իշխանություններին ռազմական աջակցության համար։ Այս մասին ասվել է...