Ուկրաինան փորձում է անցնել Դնեպրի ձախ ափ․ ռուսական կողմը կանխում է․ The Washington Post
The Washington Post-ը հայտնում է, որ Ուկրաինան ստորաբաժանումներ է պատրաստում Դնեպրն անցնելու համար, հատուկ ջոկատայիններն արդեն շարժվում են գետի ձախ ափ՝ գրոհներ իրականացնելու համար, սակայն ՌԴ ԶՈւ-ն կանխում է ուկրաինացի դիվերսանտների գործողությունը։
Նշվում է, որ ուկրաինական գրոհային ստորաբաժանումները շաբաթական երկու անգամ մարզվում են գետը նավերով և պոնտոնային կամրջով անցնելու համար։ Պարբերականի տվյալներով՝ Կիեւը սկսել է նավակներ կառուցել, որոնք կարող են օգտագործվել ծանր սպառազինություն տեղափոխելու համար։ Ուկրաինացի բրիգադի գեներալ Միխայլո Դրապատիյը պնդում է, որ հատուկ ջոկատայիններն արդեն սկսել են անցնել գետի ձախ ափ՝ ռեյդեր իրականացնելու համար, սակայն այնտեղ չեն կարողացել հաստատվել։
«Ձեզ անմիջապես կսպանեն, եթե փորձեք լողալով անցնել գետը... Մի 20-30 մարդ կարող է հանգիստ վերցնել 100 մետր տարածք, բայց հետո հրետանին նրանց կթաղի 15 րոպեում»,- ասել է ուկրաինացի գնդապետ Ռոման Կոստենկոն։
Ինչպես գրում է թերթը, ուկրաինացիների համար այս պահին առաջնայինը գետի վրա գտնվող կղզիների նկատմամբ վերահսկողություն հաստատելն է։
Նմանատիպ հոդվածներ
ՀՀ ԶՈւ-ն շարունակաբար համալրվում է նոր, առավել բարձր պաշտպանունակությամբ զրահաբաճկոններով․ ՀՀ ՊՆ
Հայաստանի զինված ուժերը շարունակաբար համալրվում են նոր, առավել բարձր պաշտպանունակությամբ զրահաբաճկոններով։ «Արմենպրես»-ի...
1 զոհ, 2 վիրավոր․ իրավիճակը՝ 23:10-ի դրությամբ
Ժամը 23:10-ի դրությամբ հայկական կողմի կորուստներն են 1 զոհ և 2 վիրավոր: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ-ն։ Ժամը 23:10-ի...
Ադրբեջանի ՊՆ-ն ստում է․ ՀՀ ՊՆ հայտարարությունը
Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունն այն մասին, թե իբր այսօր՝ ժամը 20:30-ին, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները ականանետից կրակ են բացել...
Հարավային ուղղությամբ գործողությունների արդյունքում Ալիևը համաձայնել էր զինադադարի. Տիրան Խաչատրյան․ ԶԼՄ
168.am-ը զրուցել է ԳՇ պետի նախկին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանի հետ: – Նիկո...