Տիկին Գայանեի կալանքի միջնորդությունը կքննվի այսօր՝ ժամը 13։00-ին․ փաստաբան
44-օրյա պատերազմում զոհված Ժորա Մարտիրոսյանի մոր՝ Գայանե Հակոբյանի նկատմամբ կալանքի միջնորդության քննությունը շարունակվելու է այսօր ժամը 13:00-ին՝ Շենգավիթի դատարանում: Այս մասին տեղեկացնում է փաստաբան Ռուբեն Մելիքյանը։
«Էն աստիճան հագեցած օր էր, որ նույնիսկ քնել չեմ կարողանում։ Հիշեցնեմ, որ տիկին Գայանեի նկատմամբ կալանքի միջնորդության քննությունը շարունակվելու է այսօր ժամը 13:00-ին՝ Շենգավիթի դատարանում», - գրել է նա։
Նշենք, որ քննիչը ներկայացրել է կալանքի միջնորդություն, դատարանը այն քննելու է ձերբակալման բողոքի հետ միասին: Տիկին Գայանեի վիճակը վատացել է, նրա համար շտապօգնության մեքենա են կանչել դատարան:
Մինչև լուսաբաց, չնայած ցրտին, բազմաթիվ մարդիկ անցկացրել են Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դիմաց՝ իրենց աջակցությունը հայտնելով զոհված զինծառայողի մորը, որին կասկածում են Նիկոլ Փաշինյանի որդուն՝ Աշոտ Փաշինյանին առևանգելու մեջ։
Նմանատիպ հոդվածներ
Աշոտ Փաշինյանի և Գայանե Հակոբյանի առերեսումն ավարտվել է. փաստաբան
Աշոտ Փաշինյանի և Գայանե Հակոբյանի առերեսումն ավարտվել է։ Այս մասին քիչ առաջ լրագրողներին հայտնեց Գայանե Հակոբյանի փաստաբ...
Գործարարի կինը դատարանին խնդրում է թույլ տալ վճարել Հովիկ Աբրահամյանի որդուց գնված առանձնատան համար
Հակակոռուպցիոն դատարանում մայիսի 16-ին շարունակվեց նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի և նրան փոխկապակցված անձանց դեմ Գլխա...
Ակտ չգրելու դիմաց քաղաքացուն ստիպել է իր համար կոշիկ գնել. ԶԼՄ
Պարզվում է՝ մերօրյա պարեկները ոչ թե վկայականի մեջ դրած թաքուն փող են վերցնում, այլ՝ կաշառքն ընդունում են նոր ձեւերով.&nb...
Արցախի նախագահականում ևս 8 անձ հեռացվել է պաշտոնից
ԱՀ նախագահին կից հակաճգնաժամային խորհրդի նախագահ Տիգրան Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Մեր կողմից նշ...