Պատգամավորները երաշխավորագիր են ներկայացրել Գայանե Հակոբյանին ազատ արձակելու պահանջով

Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված զինծառայող Ժորա Մարտիրոսյանի մոր` Գայանե Հակոբյանին ազատ արձակելու պահանջով պատգամավորները երաշխավորագիր կներկայացնեն։

 

«10 ընդդիմադիր պատգամավոր երաշխավորագիր են ներկայացրել ի պաշտպանություն Գայանե Հակոբյանի։ Երաշխավորագիր է ներկայացրել նաև ժողովրդական արտիստ Հրանտ Թոխատյանը»,– նշել է փաստաբան Ռուբեն Մելիքյանը։

 

Նա հիշեցրել էր, որ քննիչը կալանքի միջնորդություն է ներկայացրել, և դատարանը այն քննելու է ձերբակալման բողոքի հետ միասին։ Պաշտպաններին նիստի ժամանակ հարցրել են, թե որքան ժամանակ է պետք բոլոր նյութերին ծանոթանալու համար, ինչին ի պատասխան ասել են, որ 1 ժամը բավական է, այդ պատճառով ժամը 00։00-ին նիստն ընդմիջվել էր մինչև 01։00-ն։

 

Ռուբեն Մելիքյանը նաև ընդգծել է, որ սկզբում` ժամը 23։00-ին մեկնարկելիք նիստը մի փոքր ուշացումով է սկսվել, քանի որ տիկին Գայանեի ինքնազգացողությունը վատացել էր. նա հացադուլի մեջ է, շտապօգնություն են կանչել։

 

Ինչ վերաբերում է Աշոտ Փաշինյանի և Գայանե Հակոբյանի առերեսմանը՝ երկու կողմն էլ պնդել են իրենց նախնական ցուցմունքները։

Քաղաքականություն