
Ով է Գայանե Հակոբյանի գործով դատավորը

Ծանոթացեք, այս երիտասարդը՝ Ժորա Չիչոյանն է, որն էլ դատելու է հերոս Ժորա Մարտիրոսյանի մայր՝ Գայանեին։ Այս մասին գրում է «Որդիների Կանչ» ՀԿ-ն ֆեյսբուքի իր էջում։
«Լիահույս ենք, որ սա զուտ պատահականություն է, որ դատավորը կրում է Գայանեի հերոս որդու անունը…
Հարգելի դատավոր, Քեզ են դիմում մի խումբ հերոսների ընտանիքներ ու ասեմ, որ մենք շա՜տ-շատ ենք…
ՑՈՒՅՑ ՏՈՒՐ, ՈՐ ԴԵՌ ՀԱՅԻ ԳԵՆԸ ՉԻ ՄԵՌԵԼ, ՑՈՒՅՑ ՏՈՒՐ ՈՒ ԱՊԱՑՈՒՑԻՐ, ՈՐ ՏՂԱՄԱՐԴ ԵՍ»️,- նշվում է հրապարակման մեջ։