Ակցիայի վայրում ձերբակալված անձի մոտ եղել է դանակ․ Ոստիկանություն

ՀՀ Ոստիկանույթունը հայտնում է, որ մայիսի 19-ին՝ ժամը 14։45-ին, Արշակունյաց պողոտայում իրականացվող ակցիայի վայրում մի անձ, որը, ըստ նախնական տեղեկությունների, որևէ առնչություն չի ունեցել ակցիայի հետ, դրսևորել է ոչ իրավաչափ վարքագիծ, հնչեցնել հայհոյանքներ։

Պարեկային ծառայության Երևանի գնդի ծառայողները նշված անձին ձերբակալել և տեղափոխել են ոստիկանության Շենգավիթի բաժին։

22-ամյա երիտասարդի մոտ հայտնաբերվել է 20 մմ երկարությամբ ծալովի դանակ։ Նշանակվել է փորձաքննություն։ Նախաձեռնվել է քրեական վարույթ։

 

Ավելի վաղ հայտնել էինք, որ Երևանի Շենգավիթ վարչական շրջանի առաջին ատյանի դատարանի առջև լարված իրավիճակ է․ բախումներ են զոհված զինծառայողների ծնողների և ոստիկանների միջև։ Իրավապահները բերման ենթարկել  ակցիայի մասնակիցներից մեկին: 

Քաղաքականություն

Պատահարներ