
Նյու Յորքում 8 մարդու վրաերթի ենթարկած ուզբեկ ահաբեկիչը դատապարտվել է 8 ցմահ ազատազրկման

Ծագումով Ուզբեկստանից Սայֆուլո Սայիպովը, ով հինգ տարի առաջ Նյու Յորքի կենտրոնում վրաերթի է ենթարկել ութ մարդու, 8 ցմահ ազատազրկման է դատապարտվել` ըստ ԱՄՆ արդարադատության նախարարության:
«Սայիպովը ... դատապարտվել է ութ ցմահ ազատազրկման»,- նշվում է գերատեսչության կայքում տեղադրված հաղորդագրության մեջ։
Սայիպովը 2017 թվականին Մանհեթենում բեռնատարով քշել է դեպի հեծանվային արահետ, այնուհետև վրաերթի ենթարկել հեծանվորդներին ու մխրճվել դպրոցական ավտոբուսի մեջ:
8 մարդ զոհվել է, ևս 12-ը ստացել են տարբեր ծանրության վնասվածքներ։
Սայիպովին մեղադրանք է առաջադրվել ութ սպանության, 12 սպանության փորձի և «ԻՊ» ահաբեկչական խմբավորմանը օգնելու փորձի համար։ Տղամարդը քննիչներին խոստովանել է, որ բեռնատարի միջոցով հարձակումն իրականացնելու համար իրեն ոգեշնչել են ահաբեկչական տեսանյութերը։