Մոսկվայում թռչնագրիպի պատճառով կարանտին է հայտարարվել. քաղաքապետ
Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտարարել է մայրաքաղաքի մի շարք թաղամասերում կարանտին մտցնելու մասին՝ կապված թռչնագրիպի հայտնաբերված դեպքերի հետ։
ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ խոսքը Բորիսովսկի լճակի և Բեսեդինսկոյե մայրուղու վրա գտնվող տեղանքի մասին է (տարածքները նշանակված են որպես էպիզոոտիկ օջախ)։
Էպիզոոտիկ օջախի տարածքում արգելվում է թռչնաբուծության հետ կապված ցանկացած գործողություն (թռչնամսի և ձվի ներմուծում և արտահանում, թռչունների սպանդ, հիվանդ թռչունների բուժում, փետուրների և բմբուլների հեռացում և այլն): Վտանգված գոտում արգելվում է թռչնամսի ներմուծումն ու արտահանումը, թռչունների կերերի մթերումն ու արտահանումը, թռչնամսի պահումը, ինչպես նաև գյուղատնտեսական տոնավաճառների անցկացումը և այլ միջոցառումներ՝ կապված տարբերա տեսակների թռչունների և կենդանիների զանգվածային կուտակման հետ։
Վտանգված գոտի են ճանաչվել Բրատեևո, Կապոտնյա, Մարինո, Լյուբլինո, Պեչատնիկի, Մոսկվորեչե-Սաբուրովո, Ցարիցինո, Բիրյուլյովո, Օրեխովո-Բորիսովո, Զյաբլիկովո շրջանները: Դիտարկման գոտին դրանց հարակից բոլոր տարածքներն են։
Նմանատիպ հոդվածներ
Երևանի մետրոպոլիտենի աշխատանքային գրաֆիկում կլինեն որոշակի ժամային փոփոխություններ
«Հարգելի՛ քաղաքացիներ, մայրաքաղաքում անցկացվող «Թանգարանների գիշեր» միջոցառման շրջանակներում՝ «Կարեն Դեմիրճյանի անվան Եր...
Արցախից տարածվող տեսանյութը հին է. Инфотека 24
Սոցցանցերում տեսանյութ է տարածվում, որում ադրբեջանական զինված զավթիչները, ուղևորվելով Արցախի Մարտունու շրջանի տարածք, ահ...
Ի՞նչ մոդելով պետք է վերահսկվի Նախիջևան երկաթգիծը. Քերոբյանը մանրամասնում է
ՀՀ կառավարությունը պատկերացնում է, թե ինչ մոդելով պետք է վերահսկվի Նախիջևան երկաթգիծը, եթե այն բացվի։ Այս մասին Ազգային...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Արցախցիները երթով շարժվում են Զառին բաղ տեղամաս՝ ի աջակցություն Կոռնիձորի հանրահավաքին
«Կամավորական շարժում» ՀԿ-ի կողմից նախաձեռնված «Հանուն Արցախի» Կոռնիձորի մատույցներում տեղի ունեցող հանրահավաքին մի...