Իրադրությունն 08։30-ի դրությամբ առաջնագծում հարաբերականորեն կայուն է
Իրադրությունն 08։30-ի դրությամբ առաջնագծում հարաբերականորեն կայուն է։ «Auroranews»-ին փոխանցել են Պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Թորոսյանը:
Հիշեցնենք, որ մայիսի 17-ին՝ ժամը 16:15-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Սոթքի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքի ուղղությամբ, ինչի հետևանքով վիրավորում է ստացել ՀՀ ՊՆ զինծառայող: Կյանքի հետ անհամատեղելի հրազենային վնասվածքներ ստացած զինծառայողը, մինչև հոսպիտալ տեղափոխվելը, զոհվել է:
Նշենք, որ Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ էին բացել վիրավոր զինծառայողին տեղափոխող շտապօգնության մեքենայի ուղղությամբ: Շտապօգնության մեքենայի ուղղությամբ հակառակորդի բացած կրակից վիրավորում էր ստացել նաեւ բուժակը:
Նմանատիպ հոդվածներ
Թշնամու կրակից զինվոր է վիրավորվել․ կրակել են նրան տեղափոխող մեքենայի վրա և բուժակին էլ վիրավորել
Մայիսի 17-ին՝ ժամը 16:15-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Սոթքի ուղղությամբ տեղակայվա...
Ադրբեջանը խախտել է հրադադարը. հայկական կողմը կորուստներ չունի
Մայիսի 18-ին՝ ժամը 17:20-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները խախտել են հրադադարը՝ Նորաբակի հատվածում տեղակայ...
Ադրբեջանցի զինծառայողը թիրախային կրակել է հայ զինծառայողի ուղղությամբ․ ՀՀ ՊՆ
ՀՀ ՊՆ-ն հայտնում է, որ մայիսի 19-ին՝ ժամը 17:00-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈւ զինծառայողը թիրախային մենահատ կրակոց է արձ...
Պաշտպանության նախարարությունը նոր հաղորդագրություն է տարածել
Այսօր վիրավորում ստացած 2 զինծառայողների կյանքին վտանգ չի սպառնում: Ժամը 15:00-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում հար...