Հասարակություն
Հայտնի է Մոսկվայում թռչնագրիպի դեմ կարանտինի ներդրման մեղավորը
Մոսկվայի հարավի մի շարք շրջաններում թռչնագրիպի կարանտին մտցնելու մեջ մեղավոր են ճայերը: Այս մասին հինգշաբթի հայտնել է Ռոսսելխոզնադզորի տարածաշրջանային վարչության մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ ամեն ինչ սկսվել է Բորիսովսկի լճակի և Գորոդնյա գետի ափամերձ տարածքում անկած ճայերի հայտնաբերմամբ։ Թռչունների մնացորդներն ուսումնասիրելուց հետո մասնագետները եկել են այն եզրակացության, որ նրանք սատկել են բարձր ախտածին թռչնագրիպի պատճառով։
«Այն վայրերը, որտեղ հայտնաբերվել են անկած ճայերը, հայտարարվել են էպիզոոտիկ օջախներ, բացահայտվել են նաև վտանգված գոտիները», - նշել են նախարարությունից։
Նմանատիպ հոդվածներ
Ավելին Հասարակություն բաժնից
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կիևում տղամարդը փողոցում կրակել է մարդկանց վրա. կան զոհեր
3.5
Նշված ճանապարհահատվածով երթևեկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում
Ավինյանը նշել է՝ երբ կսկսվի «Հյուսիս-Հարավ» մայրուղու անավարտ հատվածի աշխատանքները
Մի շարք անձանց ձերբակալություններ Մանկավարժական համալսարանում
4.3