«Ատեստավորված զինծառայողների վարկային վատ պատմությունը կներվի». փոխվարչապետ
ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն, անդրադառնալով զինծառայողներին հիփոթեքային վարկ տրամադրելու ծրագրին, նշել է, թե ԿԲ-ի հետ կարևոր պայմանավորվածություն է ձեռք բերվել։
«Սուր է վարկային պատմությունների պրոբլեմը։ Պայմանավորվածություն ունենք՝ ո՛ր պահին ատեստացիոն գործընթացը սկսի, մենք զուգահեռ համաձայնագրով ԿԲ հետ կկարգավորենք նաև այդ հարցը։ Մասնավորապես, եթե զինծառայողն անցավ ատեստացիան և, նույնիսկ, եթե ունի վարկային պատմություն, ատեստացիայի ուժով այնպիսի լուծում կտանք, որ վարկային բացասական պատմությունը չի խոչընդոտի այս ծրագրի մասնակից լինելուն։ Կհամարենք, որ անձի մասնագիտական ունակությունն ու աշխատանքի կայունությունը թույլ է տալիս, որ վարկային պատմության բացասական ազդեցությունը չեզոքացվի»,- ասել է նա։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ ասաց, թե սա պրակտիկ խնդիր է լուծում, քանի որ վարկային «սև ցուցակում» գտնվող անձինք կան, որոնք դրական ատեստավորման դեպքում կստանան աջակցություն վարկային պատմությունը բարելավելու համար։
Պաշտպանության նախարարն էլ ասել է, թե կան որոշ հարցեր, որ պետք է բանակցել ԿԲ հետ։
Նմանատիպ հոդվածներ
Երևանի մետրոպոլիտենի աշխատանքային գրաֆիկում կլինեն որոշակի ժամային փոփոխություններ
«Հարգելի՛ քաղաքացիներ, մայրաքաղաքում անցկացվող «Թանգարանների գիշեր» միջոցառման շրջանակներում՝ «Կարեն Դեմիրճյանի անվան Եր...
Արցախից տարածվող տեսանյութը հին է. Инфотека 24
Սոցցանցերում տեսանյութ է տարածվում, որում ադրբեջանական զինված զավթիչները, ուղևորվելով Արցախի Մարտունու շրջանի տարածք, ահ...
Ի՞նչ մոդելով պետք է վերահսկվի Նախիջևան երկաթգիծը. Քերոբյանը մանրամասնում է
ՀՀ կառավարությունը պատկերացնում է, թե ինչ մոդելով պետք է վերահսկվի Նախիջևան երկաթգիծը, եթե այն բացվի։ Այս մասին Ազգային...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Արցախցիները երթով շարժվում են Զառին բաղ տեղամաս՝ ի աջակցություն Կոռնիձորի հանրահավաքին
«Կամավորական շարժում» ՀԿ-ի կողմից նախաձեռնված «Հանուն Արցախի» Կոռնիձորի մատույցներում տեղի ունեցող հանրահավաքին մի...