«Աշոտ Փաշինյանը պետք է հետ վերցնի իր դիմումը, որովհետև ինքը շատ վատ քայլի է գնալու». Անդրանիկ Թևանյան
Աշոտ Փաշինյանը պետք է հետ վերցնի իր դիմումը, որովհետեւ ինքը շատ վատ քայլի է գնալու, եթե սա ընթացք ստացավ: Այս մասին այսօր՝ մայիսի 18-ին, ԱԱԾ-ի դիմաց լրագրողների հետ զրույցում նշել է ԱԺ «Հայաստան» խպմբակցության պատգամավոր Անդրանիկ Թեւանյանը՝ անդրադառնալով նրան նախօրեին վարչապետի որդու՝ Աշոտ Փաշինյանի հետ կապված միջադեպին, որից հետո ձերբակալվել է 44-օրյա պատերազմում զոհված Ժորա Մարտիրոսյանի մայրը՝ Գայանե Մարտիրոսյանը:
«Մյուս կողմից էլ երեխաները չպետք է պատասխան տան ծնողների համար: Աշոտ Փաշինյանը մեղավոր չէ, որ ինքը անհաջող հոր զավակ է: Ծնողների հետ կապված ինքը պրոբլեմ ունի հանրային ընկալման տեսակետից: Մյուս կողմից էլ ասում եմ, որ զոհերի ծնողները պետք է արժանապատիվ եւ գլուխները բարձր կյանք ունենան, մենք պարտք ունենք իրենց առաջ:
Իսկ Աշոտ Փաշինյանին եւս մեկ անգամ կոչ եմ անում, որ հետ վերցնի իր դիմումը, ամոթ է, ինքը այդպիսի բան պետք է չաներ: Ոստիկանությանն ու ուժային կառույցներին առաջարկում եմ, որ իրենց չափերի մեջ պահեն եւ հանկարծ չփորձեն զոհերի հարազատների հետ կապված հրահանգավորված քաղաքականություն վարեն»,-ասել է նա:
Ավելի վաղ փաստաբան Ռուբեն Մելիքյանը հայտնել էր, որ նախօրեին 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողները ձերբակալվել են վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդու՝ Աշոտ Փաշինյանին առեւանգելու ենթադրյալ փորձի հիմքով։ Նրանք տեղափոխվել են Շենգավիթի ոստիկանական բաժանմունք։
Իր հերթին ՔԿ-ից հայտնել են, որ Աշոտ Փաշինյանի կողմից ՀՀ ոստիկանությունում ներկայացված հաղորդումը քիչ առաջ փոխանցվել է ՀՀ քննչական կոմիտեին։ Դրա հիման վրա ՀՀ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 191-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով։
Ավելի ուշ հայտնել էին, որ ձերբակալվել է միայն զոհված զինծռայող Ժորա Մարտիրոսյանի մայրը՝ Գայանեն, իսկ մյուսներն ազատ են արձակվել: Արդեն ուշ երեկոյան տիկին Գայանեի ինքնազգացողությունը վատացել է, նրան տեղափոխել են հիվանդանոց, ապա գիշերով նորից վերադարձրել ՁՊՎ՝ ձերբակալվածներին պահելու վայր:
Նմանատիպ հոդվածներ
Ի՞նչ մոդելով պետք է վերահսկվի Նախիջևան երկաթգիծը. Քերոբյանը մանրամասնում է
ՀՀ կառավարությունը պատկերացնում է, թե ինչ մոդելով պետք է վերահսկվի Նախիջևան երկաթգիծը, եթե այն բացվի։ Այս մասին Ազգային...
Երևանի մետրոպոլիտենի աշխատանքային գրաֆիկում կլինեն որոշակի ժամային փոփոխություններ
«Հարգելի՛ քաղաքացիներ, մայրաքաղաքում անցկացվող «Թանգարանների գիշեր» միջոցառման շրջանակներում՝ «Կարեն Դեմիրճյանի անվան Եր...
Արցախից տարածվող տեսանյութը հին է. Инфотека 24
Սոցցանցերում տեսանյութ է տարածվում, որում ադրբեջանական զինված զավթիչները, ուղևորվելով Արցախի Մարտունու շրջանի տարածք, ահ...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Արցախցիները երթով շարժվում են Զառին բաղ տեղամաս՝ ի աջակցություն Կոռնիձորի հանրահավաքին
«Կամավորական շարժում» ՀԿ-ի կողմից նախաձեռնված «Հանուն Արցախի» Կոռնիձորի մատույցներում տեղի ունեցող հանրահավաքին մի...