ԱՄՆ-ն դեմ չէ, որ Ուկրաինային F-16 կործանիչներ մատակարարվեն
ԱՄՆ պաշտպանության նախարարությունը դեմ չէ այլ երկրների կողմից Ուկրաինային F-16 կործանիչների հնարավոր տրամադրմանը, գրում է Politico թերթը՝ հղում անելով Պենտագոնի աղբյուրին։
«Չեմ կարծում, որ մենք դեմ ենք դրան», - պատասխանել է զրուցակիցը այն հարցին, թե արդյոք գերատեսչությունը դեմ է, որ այլ երկրներ F-16-ներ տեղափոխեն Կիև։
Միաժամանակ, ըստ աղբյուրի, դեռևս որոշում չի կայացվել այլ պետությունների կողմից կործանիչները տեղափոխելու հնարավորության մասին։
Ինչպես պարզաբանում է հրատարակությունը, Պենտագոնի բարձրաստիճան պաշտոնյաները բազմիցս կասկածի տակ են դրել Ուկրաինայի՝ հակամարտության ներկա փուլում այս տեսակի սպառազինության անհրաժեշտությունը և նշել, որ հակաօդային պաշտպանության համակարգերը, հրետանին, ինչպես նաև մեքենայացված և զրահապատ ցամաքային տեխնիկան առաջին տեղում են։
Ուկրաինայում, ինչպես գրում է թերթը, վկայակոչելով Ուկրաինայի պաշտպանության նախարարի խորհրդական Յուրի Սակին, հույս ունեն ստանալ մինչև 50 F-16 կործանիչ Արևմուտքից, իսկ Վլադիմիր Զելենսկին ցանկանում է, որ մարտական ինքնաթիռների թեման ուշադրության կենտրոնում լինի G7-ի գագաթնաժողովին Ճապոնիայում և ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում Լիտվայում։
Նմանատիպ հոդվածներ
ՀՀ ԶՈւ-ն շարունակաբար համալրվում է նոր, առավել բարձր պաշտպանունակությամբ զրահաբաճկոններով․ ՀՀ ՊՆ
Հայաստանի զինված ուժերը շարունակաբար համալրվում են նոր, առավել բարձր պաշտպանունակությամբ զրահաբաճկոններով։ «Արմենպրես»-ի...
Ադրբեջանի ՊՆ-ն ստում է․ ՀՀ ՊՆ հայտարարությունը
Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունն այն մասին, թե իբր այսօր՝ ժամը 20:30-ին, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները ականանետից կրակ են բացել...
1 զոհ, 2 վիրավոր․ իրավիճակը՝ 23:10-ի դրությամբ
Ժամը 23:10-ի դրությամբ հայկական կողմի կորուստներն են 1 զոհ և 2 վիրավոր: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ-ն։ Ժամը 23:10-ի...
Իրավիճակը՝ սահմանին․ ՀՀ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել
Ժամը 23:00-ի դրությամբ հրադադարի էական խախտումներ չեն արձանագրվել: Ավելի վաղ ՀՀ ՊՆ-ն հայտնել էր, որ Ժամը 20:10-22:0...