Վթար պարեկային ծառայողի ավտոմեքենայի մասնակցությամբ. կան տուժածներ
Այսօր՝ մայիսի 17-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 08։45-ի սահմաններում Lada Priora մակնիշի ռուսական համարանիշներով ավտոմեքենան Ալավերդի-Վանաձոր ավտոճանապարհի 2-րդ թունելի մեջ դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել Toyota RAV4 մակնիշի ավտոմեքենային, հայտնում է Shamshyan.com-ը։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրողը, վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վանաձոր» բժշկական կենտրոն։
Վթարի մասին ՊԾ Լոռու մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։
Վթարի փաստով՝ քննչական վարչությունում նախաձեռնվել է վարույթ, որտեղ էլ պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ Toyota RAV4-ը հաշվառված է ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության հաշվեկշռում։
Toyota RAV4-ը հաշվառված է ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության հաշվեկշռում։
[11291fcd225261e8da458b7b3b3866da.png]
Նմանատիպ հոդվածներ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Խոշոր ավտովթարից մահացածը` Հրանտ Բագրատյանի եղբայրն է
Երևանում ողբերգական ավտովթար է գրանցվել․ մահացած է հայտնաբերվել ավտոմեքենայի վարորդը։ Հայտնում է shamshyan.com-ը:&...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Դպրոցի բակում ծառը կոտրվել և ընկել է
Դպրոցի բակում ծառը կոտրվել և ընկել է. տուժածներ չկան; Հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը: Մայիսի 17-ին, ժամը 08:2...
Երկրաշարժ` Ադրբեջանում
Ադրբեջանը երկրաշարժ է գրանցվել. գրում են ԶԼՄ-ները: Գուբայի շրջանում 3,3 մագնիտուդ ուժգնությամբ ցնցումներ են գրանցվել։Աղբ...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Հրդեհ Վաղարշյան փողոցի բնակարաններց մեկում
Հրդեհ Վաղարշյան փողոցում: Հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը: Մայիսի 18-ին, ժամը 13:55-ին Ճգնաժամային կառավարման...