ԼՈՒՍԱՆԿԱՐ. Charlie Hebdo-ն հրապարակել է Էրդողանի ծաղրանկարը
Ֆրանսիական «Charlie Hebdo» ամսագիրը իր շապիկին հրապարակել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ծաղրանկարը, ինչը մեծ սկանդալ է առաջացրել Թուրքիայում։ Բարձրաստիճան պաշտոնյաները մեկը մյուսի հետևից արձագանքող գրառումներ են արել Twitter-ում։
Գրում է Ermenihaber-ը։ Թուրքիայի նախագահի մամլո խոսնակ Իբրահիմ Քալընը պատասխանել է ֆրանսիական «Charlie Hebdo» ամսագրի հրապարակած ծաղրանկարին՝ «Մինչ լաթի կտորները խելքը կորցրել են․․․ մենք ճիշտ ուղու վրա ենք։ Վատությունը երբեմն այսպիսինն է։ Լավերին ճանապարհ է ցույց տալիս։ Մ՛ի անհանգստացեք, «Charlie Hebdo»։ Մեր ազգը ձեզ ավելի բարձր ձայնով, ամենալավ պատասխանը կտա մայիսի 28-ին»։
Ծաղրանկարին անդրադարձել է նաև Թուրքիայի նախագահի աշխատակազմի հանրային կապերի վարչության պետ Ֆահրեթթին Ալթունը, նշելով որ՝ «Charlie Hebdo» ամսագիրը, Էրդողանին թիրախավորող «անմարդկային ծաղրանկար է հրապարակել ու ևս մեկ անգամ աշխարհին ապացուցել, թե որքան զզվելի է»։
Ի հավելումն իր խոսքերի՝ Ալթունը գրել է. «Կարծես թե մայիսի 14-ին կայացած ընտրություններում մեր նախագահի մեծ հաջողությունը ստիպեց այս անպատիվներին կորցնել իրենց քունը, ցրել հիվանդագին տրամադրությունը և փսխել ատելություն։ Ինչ էլ անեք չեք, կարող վախեցնել Ռեջեփ Թայիփ Էրդողանին։ Մեզ չեք կարող շեղել ճիշտ ճանապարհից։ Խստորեն դատապարտում ենք այս անբարոյականությունը և խղճահարությամբ նայում նրանց, մինչ նրանք պայքարում են հուսահատության դեմ»։
[8f987a5b19704d7374b1fe54f0b0a2b0.png]
Նմանատիպ հոդվածներ
Կիևի իշխանությունները ներգրավված են հայտնի ռուսների սպանությունների մեջ. ՄԱԿ- ից՝ Բուդանովի այս խոսքերի մասին
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը ասել է, որ չի տեսել Ուկրաինայի ռազմական հետախուզությ...
Նիկոլ Փաշինյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Իսլանդիա
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Իսլանդիայի Հանրապետություն: Մայիսի 16-17-ը վարչապետը Ռեյկյավի...
Գերմանիան ևս 11 միլիարդ եվրո կուղարկի Ուկրաինային
Բեռլինն ընթացիկ տարում ևս 11 միլիարդ եվրո կուղարկի Կիևի իշխանություններին ռազմական աջակցության համար։ Այս մասին ասվել է...
Փաշինյանը մեկնել է Բրյուսել
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 13-14-ին աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել: Տեղեկությունը հայտնում է վարչապետի մամ...