«Կանեփը, որպես բույս, երկար տարիներ վարկաբեկվել է». ՔՊ-ական պատգամավոր
Կանեփը, որպես բույս, տարիներ շարունակ վարկաբեկվել է։ Մարդկանց մոտ կան տպավորված կարծրատիպեր, սակայն այն նաև օգտակար բույս է։ Այս մասին այսօր ՀՀ ազգային ժողովի տնտեսական հարցերի հանձնաժողովի նիստի ժամանակ ասաց ՔՊ-ական պատգամավոր Հայկ Ցիրունյանը։
Պատգամավորի խոսքով՝ արտադրական կանեփը կարող է լայն կիրառություն ունենալ և շատ օգտակար լինել, ուստի այն թմրամիջոցի հետ մտազուգորդել պետք չէ։
«Կանեփ բույսը մեր երկրում այնքան հնուց է աճում, որ փողոցներում էլ անգամ կա։ Հայաստանի ամբողջ տարածքում կանեփ կա, եթե այդպես պայքարում ենք, եկեք ամբողջ կանեփը հավաքենք վառենք։ Շատ լավ է թմրամիջոցների դեմ պայքարելը, բայց այն ինչ մենք ընդունել ենք այս օրենքով, պետությանն օգուտ բերելու համար ենք արել», - նշել է պատգամավորը։
Ըստ Ցիրունյանի՝ արտադրական կանեփը հատկապես օգտակար է գյուղատնտեսության ոլորտում, քանի որ այն վերականգնում է նաև հողերի վիճակը։
«Արտադրական կանեփն ամբողջ աշխարհում մեկ տարի ցանում են կավացած, աղակալած հողերում, քանի որ այս բույսը ջուր չի պահանջում, ինչից հետո այդ նույն հողում կարելի է երեք տարի լոլիկ ցանել։ Այն այդքան հարստացնում է հողը։ Այն նաև օգտակար բույս է։ Խնդրում եմ վերաբերվել շատ ավելի մտածված», - ասել է պատգամավորը՝ հորդորելով նման քննարկումների ժամանակ չօգտագործել թմրամիջոց բառը, - «Մեր հասարակության հետ հարկավոր է խոսել, հասկացնել, որովհետև մարդկանց մոտ տպավորված կարծրատիպեր կան, երկար տարիներ որպես բույս կանեփը վարկաբեկվել է»։
Նմանատիպ հոդվածներ
Ի՞նչ մոդելով պետք է վերահսկվի Նախիջևան երկաթգիծը. Քերոբյանը մանրամասնում է
ՀՀ կառավարությունը պատկերացնում է, թե ինչ մոդելով պետք է վերահսկվի Նախիջևան երկաթգիծը, եթե այն բացվի։ Այս մասին Ազգային...
Երևանի մետրոպոլիտենի աշխատանքային գրաֆիկում կլինեն որոշակի ժամային փոփոխություններ
«Հարգելի՛ քաղաքացիներ, մայրաքաղաքում անցկացվող «Թանգարանների գիշեր» միջոցառման շրջանակներում՝ «Կարեն Դեմիրճյանի անվան Եր...
Արցախից տարածվող տեսանյութը հին է. Инфотека 24
Սոցցանցերում տեսանյութ է տարածվում, որում ադրբեջանական զինված զավթիչները, ուղևորվելով Արցախի Մարտունու շրջանի տարածք, ահ...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Արցախցիները երթով շարժվում են Զառին բաղ տեղամաս՝ ի աջակցություն Կոռնիձորի հանրահավաքին
«Կամավորական շարժում» ՀԿ-ի կողմից նախաձեռնված «Հանուն Արցախի» Կոռնիձորի մատույցներում տեղի ունեցող հանրահավաքին մի...