Իսպանիայի ԱԳՆ-ն բողոքի նոտա է հղել Թուրքիային
Իսպանիայի արտաքին գործերի նախարարությունը Անկարային բողոքի նոտա է հղել նախագահական ընտրություններին հետևելու նպատակով Թուրքիա մեկնած 10 իսպանացիներին բերման ենթարկելու և արտաքսելու համար: Տեղեկությունը հայտնում է РИА Новости-ն:
Իսպանիայի կառավարությունը դժգոհություն է հայտնել թուրքական իշխանությանը առ այն, որ դիտորդները բերման են ենթարկվել «առանց հիմնավորման և բացատրության»։
Գործակալության տվյալներով՝ ձերբակալվածների և արտաքսված իսպանացիների թվում եղել են նաև 3 խորհրդարանականներ։
Նշվում է նաև, որ ձերբակալման մասին հայտարարությունից սկսած Թուրքիայում Իսպանիայի դեսպանատունը մշտական կապի մեջ է եղել տուժածների և թուրքական իշխանությունների հետ։
Հիշեցնենք` մայիսի 14-ին Թուրքիայում կայացել են համընդհանուր` նախագահական և խորհրդարանական ընտրություններ։ Առաջին փուլից հետո Թուրքիայի գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հավաքել է քվեների 49.51%-ը, ընդդիմադիր «Ժողովրդական դաշինքի» թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուն՝ 44.88%-ը, Սինան Օհանը՝ 5.17%-ը:
Նմանատիպ հոդվածներ
Կիևի իշխանությունները ներգրավված են հայտնի ռուսների սպանությունների մեջ. ՄԱԿ- ից՝ Բուդանովի այս խոսքերի մասին
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը ասել է, որ չի տեսել Ուկրաինայի ռազմական հետախուզությ...
Նիկոլ Փաշինյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Իսլանդիա
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Իսլանդիայի Հանրապետություն: Մայիսի 16-17-ը վարչապետը Ռեյկյավի...
Գերմանիան ևս 11 միլիարդ եվրո կուղարկի Ուկրաինային
Բեռլինն ընթացիկ տարում ևս 11 միլիարդ եվրո կուղարկի Կիևի իշխանություններին ռազմական աջակցության համար։ Այս մասին ասվել է...
Փաշինյանը մեկնել է Բրյուսել
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 13-14-ին աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել: Տեղեկությունը հայտնում է վարչապետի մամ...