Երկրորդ անգամ կամավոր ատեստավորումը չհաղթահարած ուսուցիչները կզրկվեն աշխատանքից
Կամավոր ատեստավորումից 0-59 տոկոս արդյունք ցուցաբերած ուսուցիչների համար կանցկացվի վերապատրաստում։ Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ տեղեկությունը հայտնեց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Արաքսիա Սվաջյանը։
«Այս տարի մենք ունեցել ենք ուսուցիչներ, որոնք մասնակցել են կամավոր ատեստավորման գործընթացին, սակայն բավարար արդյունքներ չեն գրանցել, և, գործող իրավակարգավորումների համաձայն, իրենք մեկ տարի հետո պետք է մասնակցեն պարտադիր ատեստավորման գործընթացին։ Մենք`որպես լիազոր մարմին, հասկանում ենք, որ այս ուսուցիչներին պետք է աջակցել, որպեսզի այս տարի ավելի պատրաստված լինեն ատեստավորմանը»,–ասել է նա։
Նա հիշեցրել է, որ ՀՀ հինգ բուհեր ներկայացրել էին կամավոր ատեստավորման նախապատրաստական գործընթացների վերապատրաստման մոդուլներ և ծրագրեր, որոնք արդեն երաշխավորվել են նախարարի հրամանով։
«Բոլոր այն ուսուցիչները, որոնք նախորդ տարի մասնակցել են կամավոր ատեստավորմանը և բավարար արդյունքներ չեն գրանցել, այդ 5 բուհերից ցանկացածը կարող են ընտրել, գրանցվել վերապատրաստման դասընթացի և հաջորդ փուլում մասնակցել կամավոր ատեստավորման գործընթացին»,–ասել է նա։
Հարցին, որ եթե ուսուցիչները կրկին չհաղթահարեն կամավոր ատեստավորումը, ինչ կլինի, փոխնախարարը պատասխանեց, որ նրանք հավանաբար կզրկվեն իրենց աշխատանքից։
«Ենթադրվում է, որ այդ ուսուցիչները պետք է որ չշարունակեն իրենց գործունեությունը, որովհետև ուսուցիչը, որը երկու անգամ, առավել ևս վերապատրաստում անցնելուց հետո, իր առարկայի դասավանդման գիտելիքների նվազագույն շեմը չի հաղթահարում, կասկածի տակ է դնում իր մասնագիտական գիտելիքները, և հարց է առաջանում, թե նա ինչ գիտելիքներ է փոխանցում իր դասարանում սովորող աշակերտներին»,–ասել է փոխնախարարը։
Հավելենք, որ վերապատրաստման գործընթացին մասնակցելու համար դիմում-հայտերն ընդունվում են մայիսի 17-ից մինչև մայիսի 26-ը։
Նմանատիպ հոդվածներ
Ի՞նչ մոդելով պետք է վերահսկվի Նախիջևան երկաթգիծը. Քերոբյանը մանրամասնում է
ՀՀ կառավարությունը պատկերացնում է, թե ինչ մոդելով պետք է վերահսկվի Նախիջևան երկաթգիծը, եթե այն բացվի։ Այս մասին Ազգային...
Երևանի մետրոպոլիտենի աշխատանքային գրաֆիկում կլինեն որոշակի ժամային փոփոխություններ
«Հարգելի՛ քաղաքացիներ, մայրաքաղաքում անցկացվող «Թանգարանների գիշեր» միջոցառման շրջանակներում՝ «Կարեն Դեմիրճյանի անվան Եր...
Արցախից տարածվող տեսանյութը հին է. Инфотека 24
Սոցցանցերում տեսանյութ է տարածվում, որում ադրբեջանական զինված զավթիչները, ուղևորվելով Արցախի Մարտունու շրջանի տարածք, ահ...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Արցախցիները երթով շարժվում են Զառին բաղ տեղամաս՝ ի աջակցություն Կոռնիձորի հանրահավաքին
«Կամավորական շարժում» ՀԿ-ի կողմից նախաձեռնված «Հանուն Արցախի» Կոռնիձորի մատույցներում տեղի ունեցող հանրահավաքին մի...