ԵՄ-ն հայտնել է, որ պատժամիջոցների ապրանքները ՌԴ են մտնում Կենտրոնական Ասիայի և Հայաստանի տարածքով
Եվրամիությունը հայտարարել է, որ տեսնում է ԵՄ-ից Հայաստան և այդ երկրից Ռուսաստան առևտրային հոսքերի կասկածելի աճ: Այս մասին հայտարարել է տնտեսական հարցերով եվրահանձնակատար Պաոլո Ջենտիլոնին՝ ներկայացնելով ԵՄ Մաքսային միության բարեփոխման վերաբերյալ Եվրահանձնաժողովի առաջարկները։
«ԵՄ առանձին երկրների մաքսային համակարգերի տարբերությունները թույլ են տալիս նրանց, ովքեր ցանկանում են շրջանցել մեր պատժամիջոցները, դա անել առանձին համակարգերում առկա բացերի շնորհիվ: Առևտրի միջոցով պատժամիջոցները շրջանցելու որոշակի ձևեր կան: Երեկ ԵՄ տնտեսական և ֆինանսական խորհրդում նախարարներին տվյալներ ներկայացրեցինք՝ ԵՄ-ից դեպի մի շարք երկրներ՝ Հայաստան, Ղազախստան, Ղրղզստան արտահանման ակնհայտ աճ է նկատվում, և արտահանման մոտավորապես համադրելի աճ կա այս երկրներից դեպի Ռուսաստան»,- ասել է Պաոլո Ջենտիլոնին։
Նմանատիպ հոդվածներ
Կիևի իշխանությունները ներգրավված են հայտնի ռուսների սպանությունների մեջ. ՄԱԿ- ից՝ Բուդանովի այս խոսքերի մասին
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը ասել է, որ չի տեսել Ուկրաինայի ռազմական հետախուզությ...
Նիկոլ Փաշինյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Իսլանդիա
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Իսլանդիայի Հանրապետություն: Մայիսի 16-17-ը վարչապետը Ռեյկյավի...
Գերմանիան ևս 11 միլիարդ եվրո կուղարկի Ուկրաինային
Բեռլինն ընթացիկ տարում ևս 11 միլիարդ եվրո կուղարկի Կիևի իշխանություններին ռազմական աջակցության համար։ Այս մասին ասվել է...
Փաշինյանը մեկնել է Բրյուսել
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 13-14-ին աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել: Տեղեկությունը հայտնում է վարչապետի մամ...