Չինաստանը դրական դեր կունենա ուկրաինական ճգնաժամի կարգավորման գործում․ ԵՄ
ԵՄ-ում հուսով են, որ Չինաստանը կարևոր դեր կխաղա Ուկրաինայի իրադրության կարգավորման գործում և դրական ազդեցություն կունենա Ռուսաստանի վրա: Նման հայտարարություն է արել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը: Այս մասին տեղեկացնում է «Интерфакс»-ը:
«Մենք անկեղծորեն հուսով ենք, որ Չինաստանը դրական դեր կխաղա (Ուկրաինայի իրադրության կարգավորման գործում)», - ասել է Միշելը:
Միշելի կարծիքով՝ Պեկինը կարող էր Մոսկվային համոզել դադարեցնել ռազմական գործողությունները Ուկրաինայում և «հարգել ՄԱԿ-ի կանոնադրությունը»։
Իր հերթին Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հայտարարել է, որ Չինաստանն այս դեպքում կարող է կարևոր դեր խաղալ Ռուսաստանի վրա ունեցած իր ազդեցության պատճառով։ Նրա կարծիքով՝ կարգավորման հարցում առաջին հերթին հարկավոր է լսել ուկրաինական կողմին։
«Խնդիրը լուծելու համար սեղանին առաջարկ կա: Սա նախագահ Զելենսկիի առաջարկն է, և սրանք այն հիմքերն են, որոնց վրա մենք պետք է աշխատենք», - ասել է ֆոն դեր Լայենը:
Նմանատիպ հոդվածներ
Կիևի իշխանությունները ներգրավված են հայտնի ռուսների սպանությունների մեջ. ՄԱԿ- ից՝ Բուդանովի այս խոսքերի մասին
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը ասել է, որ չի տեսել Ուկրաինայի ռազմական հետախուզությ...
Նիկոլ Փաշինյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Իսլանդիա
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Իսլանդիայի Հանրապետություն: Մայիսի 16-17-ը վարչապետը Ռեյկյավի...
Գերմանիան ևս 11 միլիարդ եվրո կուղարկի Ուկրաինային
Բեռլինն ընթացիկ տարում ևս 11 միլիարդ եվրո կուղարկի Կիևի իշխանություններին ռազմական աջակցության համար։ Այս մասին ասվել է...
Փաշինյանը մեկնել է Բրյուսել
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 13-14-ին աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել: Տեղեկությունը հայտնում է վարչապետի մամ...