Անհայտ անձը ներխուժել է Սալիվանի տուն. The Washington Post
Կեսգիշերին կողմնակի անձը ներխուժել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի տուն՝ չնկատված մնալով անվտանգության աշխատակիցների կողմից։
The Washington Post-ը հայտնել է, որ միջադեպը, որը տեղի է ունեցել մոտ երկու շաբաթ առաջ, հետաքննում է ԱՄՆ Գաղտնի ծառայությունը։ Վկայակոչելով երեք անանուն պետական պաշտոնյաների՝ թերթը նշում է, որ անհայտ տղամարդը ներխուժել է Սալիվանի տուն ապրիլի վերջին՝ առավոտյան ժամը 3-ի սահմանում: Հանդիպելով անծանոթին՝ Սալիվանը նրանից պահանջել է հեռանալ։
Սալիվանը շուրջօրյա հսկվում է Գաղտնի ծառայության կողմից: Այնուամենայնիվ, դրսում գտնվող գործակալները տեղյակ չեն եղել Վաշինգտոնի Վեսթ Էնդում գտնվող տուն ներխուժման մասին, մինչև որ տղամարդը հեռացել է, իսկ Սալիվանը դուրս է եկել և զգուշացրել նրանց, հաղորդում է Washington Post-ը:
Նշվում է, որ ներխուժածը կարծես հարբած է եղել և չի իմացել, թե որտեղ է գտնվում: Ոչ մի ապացույց չկա, որ նա ճանաչում է Սալիվանին կամ ցանկացել է վնասել նրան։
Նմանատիպ հոդվածներ
Ի՞նչ մոդելով պետք է վերահսկվի Նախիջևան երկաթգիծը. Քերոբյանը մանրամասնում է
ՀՀ կառավարությունը պատկերացնում է, թե ինչ մոդելով պետք է վերահսկվի Նախիջևան երկաթգիծը, եթե այն բացվի։ Այս մասին Ազգային...
Երևանի մետրոպոլիտենի աշխատանքային գրաֆիկում կլինեն որոշակի ժամային փոփոխություններ
«Հարգելի՛ քաղաքացիներ, մայրաքաղաքում անցկացվող «Թանգարանների գիշեր» միջոցառման շրջանակներում՝ «Կարեն Դեմիրճյանի անվան Եր...
Արցախից տարածվող տեսանյութը հին է. Инфотека 24
Սոցցանցերում տեսանյութ է տարածվում, որում ադրբեջանական զինված զավթիչները, ուղևորվելով Արցախի Մարտունու շրջանի տարածք, ահ...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Արցախցիները երթով շարժվում են Զառին բաղ տեղամաս՝ ի աջակցություն Կոռնիձորի հանրահավաքին
«Կամավորական շարժում» ՀԿ-ի կողմից նախաձեռնված «Հանուն Արցախի» Կոռնիձորի մատույցներում տեղի ունեցող հանրահավաքին մի...