Հասարակություն

Արցախում սպառվել են սննդի կտրոնները, նորերը տրամադրել դեռ չի հաջողվում

Արցախում սպառվել են սննդի կտրոնները, նորերը տրամադրել դեռ չի հաջողվում

ԱՀ պետական տեսչությունների կառավարման կոմիտեն հանդես է եկել հայտարարությամբ, որում նշվում է.

 

«Հաշվի առնելով, որ քաղաքացիների մի մասն արդեն սպառել է սննդի կտրոնները, և նոր կտրոնների տրամադրման գործընթացը դեռևս  չի մեկնարկել կապված տեխնիկական մի շարք խնդիրների հետ՝ հայտնում ենք, որ լայն սպառում  ունեցող մի շարք ապրանքների, մասնավորապես՝ ձեթի և շաքարավազի կտրոններ ստանալու համար այս անցումային շրջանում քաղաքացիները կարող են դիմել  ԱՀ պետական տեսչությունների կառավարման կոմիտե՝ Ազատամարտիկների 39 հասցեով (ԱՀ սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարության դիմաց):

 

Ինչ վերաբերում է ժամկետանց կտրոնների կիրառմանը, ապա քաղաքացիները կարող են դեռևս իրացնել իրենց կտրոնները՝ անկախ դրանց գործունեության ժամկետից, քանի դեռ նոր կտրոններ չեն բաժանվել»։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250