ԱՄՆ-ում անուղղակիորեն ճանաչել են ամերիկյան Patriot-ի պարտությունը ռուսական հրթիռակոծությունից․ CNN
Երեքշաբթի վաղ առավոտյան Կիևում և շրջակայքում ռուսական հրթիռակոծության հետևանքով մերիկյան Patriot հակաօդային պաշտպանության համակարգը, ամենայն հավանականությամբ, վնասվել է, բայց չի ոչնչացվել, գրում է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյայի:
Ըստ պաշտոնյայի՝ ԱՄՆ-ն դեռևս գնահատում է, թե որքանով է վնասվել համակարգը։ Դա կորոշի, արդյոք համակարգը պետք է ամբողջությամբ հետ քաշվի, թե պարզապես տեղում վերանորոգվի ուկրաինական ուժերի կողմից:
ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի խոսնակը մեկնաբանությունների համար CNN-ին ուղղորդել է դիմել Ուկրաինայի կառավարությանը։
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը երեքշաբթի Telegram-ում գրառմամբ հայտնել է, որ ««Կինժալ» հիպերձայնային հրթիռային համակարգի բարձր ճշգրտության հարվածը Կիևում խոցել է ԱՄՆ-ի արտադրության Patriot զենիթահրթիռային համակարգը»:
Երեքշաբթի օրը ուկրաինացի պաշտոնյաները հայտարարեցին, որ հաջողությամբ որսացել են ռուսների կողմից արձակված բոլոր վեց հիպերձայնային հրթիռները, սակայն ուկրաինացի զինվորականները հրաժարվել են մեկնաբանել ռուսական կողմի այն պնդումը, որ խոցվել է Patriot համակարգ: «Մենք չենք կարող դա մեկնաբանել։ Մենք զերծ կմնանք ռուսական աղբյուրների մեկնաբանություններից», - ասել է Ուկրաինայի ռազմաօդային ուժերի խոսնակ Սերգեյ Իգնատը:
Ներկայումս Ուկրաինան երկրում ունի Patriot հակաօդային պաշտպանության երկու համակարգ, որոնցից մեկը նվիրաբերել է ԱՄՆ-ն, մյուսը՝ համատեղ նվիրաբերված է Գերմանիայի և Նիդեռլանդների կողմից: Անհասկանալի է, թե այդ համակարգերից որն է պոտենցիալ խոցվածը, սակայն դրանցից մեկը շահագործումից հանելը, թեկուզ կարճ ժամանակով, կարող է ազդել Կիևը պաշտպանելու Ուկրաինայի կարողության վրա՝ ռուսական հրթիռային հարձակումների ուժեղացման պայմաններում:
Նմանատիպ հոդվածներ
1 զոհ, 2 վիրավոր․ իրավիճակը՝ 23:10-ի դրությամբ
Ժամը 23:10-ի դրությամբ հայկական կողմի կորուստներն են 1 զոհ և 2 վիրավոր: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ-ն։ Ժամը 23:10-ի...
Ադրբեջանի ՊՆ-ն ստում է․ ՀՀ ՊՆ հայտարարությունը
Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունն այն մասին, թե իբր այսօր՝ ժամը 20:30-ին, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները ականանետից կրակ են բացել...
ՀՀ ԶՈւ-ն շարունակաբար համալրվում է նոր, առավել բարձր պաշտպանունակությամբ զրահաբաճկոններով․ ՀՀ ՊՆ
Հայաստանի զինված ուժերը շարունակաբար համալրվում են նոր, առավել բարձր պաշտպանունակությամբ զրահաբաճկոններով։ «Արմենպրես»-ի...
Իրավիճակը՝ սահմանին․ ՀՀ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել
Ժամը 23:00-ի դրությամբ հրադադարի էական խախտումներ չեն արձանագրվել: Ավելի վաղ ՀՀ ՊՆ-ն հայտնել էր, որ Ժամը 20:10-22:0...