Ու՞ր է ԵՄ դիտորդների հաշվետվությունը վերջին էսկալացիաների մասին. ԵՄ դեսպանը հստակեցնում է
Հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած բախումների, էսկալացիայի մասին հաշվետվությունները ԵՄ քաղաքացիական դիտորդները չեն ներկայացնում ոչ Հայաստանին, ոչ էլ Ադրբեջանին։ Մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ՀՀ-ում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը։
«Քանի որ առաքելությանը միացած են նաև պաշտպանության նախարարության սպաները, հայկական կողմը հստակ արձանագրում է իրադարձությունները, այսինքն` դա կարող է ամեն օր լինել, արձանագրում են և հաղորդում Բրյուսել»,– նշել է Վիկտորինը։
Անդրադառնալով Սոթքի հատվածում վերջերս տեղի ունեցած դեպքերին` ԵՄ դեսպանը նշեց` այնտեղ դիտորդները ներկա չեն եղել։
«Բայց սահմանի բավականին զգալի երկայնքով ներկա են, և կա նաև վերակարգ շաբաթական կտրվածքով իրականացվող։ Այնպես չէ, որ նրանք ցանկություն չունեն հայտնվելու այնտեղ, որտեղ ինչ-որ բան տեղի է ունենում, բայց նրանք չեն կարող ամեն տեղ լինել։ Նրանք իրականացնում են սահմանի մշտադիտարկում և արձանագրում են այն, ինչ տեսնում են, բայց դա չի նշանակում, որ ավտոմատ կերպով հայտնվեն այն կետում, որտեղ ինչ-որ բան է տեղի ունենում»,– նշել է դեսպանը Վիկտորինը։
Պատասխանելով լրագրողի այն հարցին, թե արդյոք ԵՄ դիտորդները չպետք է գոնե «գնան այն տարածք, որտեղ էսկալացիա է տեղի ունեցել», դեսպան Վիկտորինը նշեց` նրանք ավելի ուշ նման հնարավորություն ստացել են, բայց պետք է հիշել, որ հայկական կողմն է առաջին հերթին պատասխանատու
ԵՄ դիտորդների անվտանգության համար։ Դեսպանը հավելեց` կարող են լինել իրավիճակներ, երբ դիտորդները հրաժարվեն կոնկրետ կետ գնալ, բայց այս դեպքում գնացել են, գնահատական տվել և ուղարկել ուղիղ Բրյուսել։
Հիշեցնենք` Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները մայիսի 11–ին հրետանային և ականանետային միջոցներից կրակ են բացել Սոթքի մոտ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Հայկական կողմն այդ սադրանքի հետևանքով ունի 4 վիրավոր։
Նույն օրը Ադրբեջանի ԶՈւ–ն հրետանային միջոց է կիրառել Գեղարքունիքի մարզի Նորաբակի և ականանետ` Վերին Շորժայի ուղղությամբ։
Մայիսի 12-ին Ադրբեջանը կրակել է Կութ գյուղի ուղղությամբ, Սոթքի ուղղությամբ կիրառել ԱԹՍ։ Թշնամու կրակոցների հետևանքով զոհվել է մեկ, վիրավորել 2 զինծառայող
2 օրերի սադրանքների հետևանքով հայկական կողմն ընդհանուր ունի 1 զոհ (Նարեկ Նորայրի Բաղդասարյանը` ծնվ. 2003 թ), 6 վիրավոր։
Նմանատիպ հոդվածներ
Նիկոլ Փաշինյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Իսլանդիա
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Իսլանդիայի Հանրապետություն: Մայիսի 16-17-ը վարչապետը Ռեյկյավի...
Գերմանիան ևս 11 միլիարդ եվրո կուղարկի Ուկրաինային
Բեռլինն ընթացիկ տարում ևս 11 միլիարդ եվրո կուղարկի Կիևի իշխանություններին ռազմական աջակցության համար։ Այս մասին ասվել է...
Կիևի իշխանությունները ներգրավված են հայտնի ռուսների սպանությունների մեջ. ՄԱԿ- ից՝ Բուդանովի այս խոսքերի մասին
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը ասել է, որ չի տեսել Ուկրաինայի ռազմական հետախուզությ...
Փաշինյանը մեկնել է Բրյուսել
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 13-14-ին աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել: Տեղեկությունը հայտնում է վարչապետի մամ...