«Մենք կցանկանայինք, որ այդ գործընթացը մի փոքր ավելի արագ ընթանար»․ Փաշինյան
Եվրամիության իմիջը զգալիորեն բարելավվել է այն բանից հետո, երբ Միությունը որոշել է դիտորդական առաքելություն ուղարկել Հայաստան։
Չեխական «Respekt» ամսագրին տված հարցազրույցում այս մասին ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք փոխվել է Հայաստանի ընկալումը ԵՄ-ի նկատմամբ վերջին մեկ տարվա ընթացքում:
«Այն էապես փոխվել է, բայց դա ոչ մի կապ չունի Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունների հետ։ ԵՄ-ի իմիջը զգալիորեն բարելավվել է այն բանից հետո, երբ կառույցը որոշեց դիտորդական առաքելություն ուղարկել Հայաստան։ Դա ժողովրդին հասկացրեց, որ Միությունը հոգ է տանում Հայաստանի անվտանգության մասին։ Էմոցիոնալ և քաղաքական իմաստով դա բարելավել է ԵՄ-ի հեղինակությունը, չնայած այն երբեք բացասաբար չի ընկալվել»,- նշել է Փաշինյանը։
Վարչապետի խոսքով՝ ԵՄ-ն Հայաստանի գլխավոր գործընկերն է ժողովրդավարական բարեփոխումների իրականացման գործում։
«Եթե քաղաքացիներին հարցնեիք, թե որոնք են ամենամեծ տեսանելի փոփոխությունները Հայաստանում, հավանաբար կնշեին պարեկային ոստիկանության ստեղծման մասին: Մենք դա անում ենք ԵՄ-ի հետ համագործակցությամբ, և այս տարի մենք սպասում ենք «Skoda» մակնիշի ավտոմեքենաների նոր խմբաքանակի ժամանումը Հայաստան, ուստի մենք շատ լայն օրակարգ ունենք ԵՄ-ի հետ հարաբերություններում։
2021 թվականի ընտրություններից հետո Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը այցելեց Հայաստան և խոստացավ 2,6 միլիարդ եվրոյի աջակցություն Արևելյան գործընկերության շրջանակներում: Մենք կցանկանայինք, որ այդ գործընթացը մի փոքր ավելի արագ ընթանար»,- ասել է վարչապետը։
Նմանատիպ հոդվածներ
Նիկոլ Փաշինյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Իսլանդիա
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Իսլանդիայի Հանրապետություն: Մայիսի 16-17-ը վարչապետը Ռեյկյավի...
Գերմանիան ևս 11 միլիարդ եվրո կուղարկի Ուկրաինային
Բեռլինն ընթացիկ տարում ևս 11 միլիարդ եվրո կուղարկի Կիևի իշխանություններին ռազմական աջակցության համար։ Այս մասին ասվել է...
Կիևի իշխանությունները ներգրավված են հայտնի ռուսների սպանությունների մեջ. ՄԱԿ- ից՝ Բուդանովի այս խոսքերի մասին
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը ասել է, որ չի տեսել Ուկրաինայի ռազմական հետախուզությ...
Փաշինյանը մեկնել է Բրյուսել
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 13-14-ին աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել: Տեղեկությունը հայտնում է վարչապետի մամ...