«Երկու կողմերն էլ զորքերը պետք է հանեն միմյանց տարածքներից»․ ԵՄ դեսպան
Ցանկանում եմ ընդգծել, որ սա ընթացիկ աշխատանք է, որ ապահովում է առաջադիմություն: Այս մասին այսօր Եվրոպայի օրվան և Եվրոպական միություն-Հայաստան հարաբերություններին նվիրված մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը՝ անդրադառնալով նախօրեին Փաշինյան-Ալիև-Միշել հանդիպմանը:
«Բոլոր հարցերը պետք է հստակ քննարկվեն բանակցությունների սեղանին, և եթե զգուշությամբ կարդաք հայտարարությունը, ապա կտեսնեք, որ հիմնական ուղերձը հենց դա է: Մենք, իհարկե, աշխատում ենք գերիների վերադարձի ուղղությամբ բավականին երկար ժամանակ: Կա ձևակերպում, մեջբերում եմ. «Տվյալ անձինք բաց կթողնվեն գալիք շաբաթների ընթացքում»»,- նշել է Անդրեա Վիկտորինը:
Վիկտորինը նաև աղմկահարույց հայտարարություն արեց՝ ասելով, թե երկու կողմերն էլ զորքերը պետք է հանեն միմյանց տարածքներից:
Մենք հասկանում ենք, որ չափազանց կարևոր է գալ համաձայնության և հուսով ենք, որ երկու կողմերն էլ իրենց զորքերը կհանեն, և բոլորը կանցնեն սահմանազատման և սահմանագծման աշխատանքներին, ինչը չափազանց կարևոր է: Սա աշխատանք է, որն ակնկալում է առաջընթաց, և մենք քայլ առ քայլ շարժվում ենք առաջ: Հունիսին ավելի մեծ հանդիպում է լինելու Քիշնևում»,- ասել է նա:
Ըստ նրա՝ Բրյուսելում նշվեց՝ 2 կետ կա, որտեղ ՀՀ զորքերն են սահմանային տարածքում, դրանք պետք է դուրս բերվեն, և շատ հստակ սահմանազատում պետք է լինի. դա է եղել ձևակերպումը: «Ինչ վերաբերում է ժամանակացույցին, այս ամենը կախված է բանակցություններից: Հուսով եմ, որ երեկվա հանդիպումը թարմ նկարագիր է տվել բոլոր քննարկվող հարցերին, հուսով եմ, որ շուտով կհանգենք եզրակացության, և սա էլ կհանգեցնի հարգանքի տարածքային ամբողջականության նկատմամբ, ինչը ենթադրում է զորքերի դուրս բերում»,- նշել է դիվանագետը:
Նմանատիպ հոդվածներ
Նիկոլ Փաշինյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Իսլանդիա
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Իսլանդիայի Հանրապետություն: Մայիսի 16-17-ը վարչապետը Ռեյկյավի...
Գերմանիան ևս 11 միլիարդ եվրո կուղարկի Ուկրաինային
Բեռլինն ընթացիկ տարում ևս 11 միլիարդ եվրո կուղարկի Կիևի իշխանություններին ռազմական աջակցության համար։ Այս մասին ասվել է...
Կիևի իշխանությունները ներգրավված են հայտնի ռուսների սպանությունների մեջ. ՄԱԿ- ից՝ Բուդանովի այս խոսքերի մասին
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը ասել է, որ չի տեսել Ուկրաինայի ռազմական հետախուզությ...
Փաշինյանը մեկնել է Բրյուսել
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 13-14-ին աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել: Տեղեկությունը հայտնում է վարչապետի մամ...