ԵՄ պատվիրակության պարզաբանումը՝ Անդրեա Վիկտորինի հայտարարության վերաբերյալ
Հայաստանում ԵՄ պատվիրակությունը պարզաբանում է տարածել ԵՄ դիտորդների մասին ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինի հայտարարության վերաբերյալ:
Պարզաբանման մեջ մասնավորապես նշվում է.
«Զեկույցները չեն տրամադրվում Հայաստանին և Ադրբեջանին: Սակայն քանի որ առաքելությանն ուղղորդում են ՀՀ ՊՆ սպաներ, հայկական կողմը լավատեղյակ է, թե ինչ են նրանք (դիտորդները) տեսնում։
Բնական է, որ նրանք չեն կարող լինել ամենուր։ Ուստի, նրանք կարող են միայն դիտորդություն իրականացնել և այնուհետև զեկուցել Բրյուսել: Սակայն նրանք չեն կարող զեկուցել այն, ինչ չեն տեսել։ Ինչը բավականին տրամաբանական գործոն է։ Նրանք ներկա չեն եղել «հողի վրա» վերջին ներխուժման և բախումների ժամանակ։ Սահմանը բավականին երկար է, և գոյություն ունի պարեկության գրաֆիկ։
Միաժամանակ, նպատակն այն չէ, որ նրանք պետք է ներկա լինեն, երբ տեղի են ունենում պատահարներ։ Նրանք դիտորդություն են իրականացնում սահմանի երկայնքով և տեսնում այն, ինչ տեղի է ունենում սահմանի շուրջ, բայց դա չի նշանակում՝ նրանք հենց այն վայրում են, որտեղ տվյալ պահին ինչ-որ բան է տեղի է ունենում»։
Հիշեցնենք՝ այսօր ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը, խոսելով վերջին շրջանում Սոթքում տեղի ունեցած իրադարձությունների մասին, ասել էր, որ դիտորդներն այնտեղ չեն եղել։
Նմանատիպ հոդվածներ
Նիկոլ Փաշինյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Իսլանդիա
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Իսլանդիայի Հանրապետություն: Մայիսի 16-17-ը վարչապետը Ռեյկյավի...
Գերմանիան ևս 11 միլիարդ եվրո կուղարկի Ուկրաինային
Բեռլինն ընթացիկ տարում ևս 11 միլիարդ եվրո կուղարկի Կիևի իշխանություններին ռազմական աջակցության համար։ Այս մասին ասվել է...
Կիևի իշխանությունները ներգրավված են հայտնի ռուսների սպանությունների մեջ. ՄԱԿ- ից՝ Բուդանովի այս խոսքերի մասին
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը ասել է, որ չի տեսել Ուկրաինայի ռազմական հետախուզությ...
Փաշինյանը մեկնել է Բրյուսել
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 13-14-ին աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել: Տեղեկությունը հայտնում է վարչապետի մամ...