ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Թուրքիայում միջադեպերի պակաս չկա․ փայտերով և քարերով կռիվ է տեղի ունեցել
Ինչպես հայտնի է՝ Թուրքիայում այսօր, ժամը ժամը 08։00-ից, մեկնարկել են նախագահական և խորհրդարանական ընտրությունները։
Սոցցանցերում արդեն տեղ են գտել մի շարք տեսանյութեր, որտեղ երևում է թե ինչպես են իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AKP) առաջնորդ և «Ժողովուրդ» դաշինքի նախագահի թեկնածու Ռեջեփ Թայիփ Էրդողանի ու քեմալական, գլխավոր ընդդիմադիր ուժ համարվող
«Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ-CHP) առաջնորդ և «Ազգ» դաշինքի նախագահի միասնական թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուի կողմնակիցները վեճի բռնվում, որից հետո էլ սկսվում է ծեծկռտուք։
Haber Global-ի փոխանցմամբ՝ փայտերով և քարերով կռիվ է տեղի ունեցել Շանլըուրֆայում տարբեր թեկնածուների քվեարկած երկու աշիրեթների միջև։
Խոշոր ծեծկռտուք է տեղի ունեցել, օրինակ, Ստամբուլ քաղաքի Բահչելիեվլեր շրջանի ընտրատեղամասերից մեկում, փոխանցում է Ermenihaber-ը:
Հավելենք՝ Թուրքիայի քաղաքացիները մեծ հետաքրքրություն են ցուցաբերում ընտրությունների նկատմամբ։ Ստամբուլի արևմուտքում գտնվող ընտրատեղամասերում հերթեր են գոյանում։ Նաև շատ տեղամասերում քվեատուփերն արդեն լցված են, բայց, ըստ ընտրական հանձնաժողովների անդամների, նորերը չկան, ուստի կփորձեն քվեաթերթիկները սեղմել եղածների մեջ։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչպես է Աշոտ Փաշինյանը նստում մեքենան
ՀՀ քրեական օրենսգրքի 191 -րդ հոդվածը (մարդուն առևանգելը)պատասխանատվություն է նախատեսում անձին առևանգելու համար,որը կատար...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «1 ժամը դարձավ 2, 3, 4»․ ի՞նչու լրագրողները չմեկնեցին Ստամբուլ․ «FlyOne Armenia»-ն պարզաբանում է
«Հրանտ Դինք» հիմնադրամի հրավերով այսօր մի խումբ լրագրողներով պետք է մեկնեինք Ստամբուլ՝ լուսաբանելու ընտրությունները: Սակ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Գայանե Հակոբյանը կալանավորվեց. փաստաբանը մանրամասներ է ներկայացրել
Շենգավիթի ընդհանուր իրավասության դատարանն այսօր՝ մայիսի 20-ին, հրապարակում է 44-օրյա պատերազմում զոհված Ժորա Մարտիրոսյան...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ուժգին կայծակ Երևանում. այն հարվածել է հեռուստաաշտարակին
Երևանում Երեկ ուժգին կայծակը հարվածել է հեռուսաաշտարակին։ Տեսանյութը տիկտոկյան իր էջում տեղադրել է arthur_travel4 անունո...