Հայ պատգամավորները կոչ են արել ԱՄՆ գործընկերներին ճնշումներ գործադրել Ադրբեջանի վրա
ՀՀ ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամները Վաշինգտոնում շարունակում են իրենց հանդիպումների շարքը ինչպես պետական կառույցների, այնպես էլ հեղինակավոր վերլուծական կենտրոնների ներկայացուցիչների հետ:
Մասնավորապես, բարեկամական խմբի ղեկավար, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը, Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Վահագն Ալեքսանյանը, Հռիփսիմե Գրիգորյանը, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իրինա Գասպարյանը և ԱՄՆ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Լիլիթ Մակունցը Վաշինգտոնում հանդիպել են ԱՄՆ Սենատի անդամ Քրիս Վան Հոլլենին:
Պատվիրակության անդամները հանդիպել են Ժողովրդավարության ազգային հիմնադրամի նախագահ Դեյմն Վիլսոնին, ամերիկյան հետազոտական Բրուքինգս ինստիտուտի արտաքին քաղաքականության գործադիր տնօրեն Էնդրյու Մոֆատին, ԱՄՆ խաղաղության ինստիտուտի Եվրոպայի և Ռուսաստանի կենտրոնի փոխնախագահ, դեսպան Ուիլիամ Թեյլորին, ինչպես նաև Վաշինգտոնում գործող Մերձավոր արևելքի ինստիտուտի նախագահ Փոլ Սալեմին:
ՀՀ պատվիրակության անդամները հանդիպումների ընթացքում ներկայացրել են, որ մայիսի 11-ին Ադրբեջանի ԶՈւ-ն, խախտելով հրադադարի ռեժիմը, հրետանային և ականանետային միջոցներից կրակ են բացել Սոթքի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։ Հայ պատգամավորները կոչ են արել ԱՄՆ գործընկերներին ճնշումներ գործադրել Ադրբեջանի վրա և կանխել հետագա էսկալացիան:
Հայ խորհրդարանականները ներկայացրել են Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման և անցակետի տեղադրման փաստը։ Քննարկվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացը: Անդրադարձ է կատարվել նաև Հայաստանի և
Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի մանրամասներին:
Խորհրդարանական պատվիրակության անդամները ԱՄՆ գործընկերներին են ներկայացրել Հայաստանում ընթացող ժողովրդավարական բարեփոխումների ընթացքը: Կողմերը վերահաստատել են Հայաստանի Հանրապետության և ԱՄՆ-ի միջև առկա ռազմավարական երկխոսության բարձր մակարդակը:
Նմանատիպ հոդվածներ
Փաշինյանը մեկնել է Բրյուսել
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 13-14-ին աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել: Տեղեկությունը հայտնում է վարչապետի մամ...
Գերմանիան ևս 11 միլիարդ եվրո կուղարկի Ուկրաինային
Բեռլինն ընթացիկ տարում ևս 11 միլիարդ եվրո կուղարկի Կիևի իշխանություններին ռազմական աջակցության համար։ Այս մասին ասվել է...
Նիկոլ Փաշինյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Իսլանդիա
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Իսլանդիայի Հանրապետություն: Մայիսի 16-17-ը վարչապետը Ռեյկյավի...
Կիևի իշխանությունները ներգրավված են հայտնի ռուսների սպանությունների մեջ. ՄԱԿ- ից՝ Բուդանովի այս խոսքերի մասին
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը ասել է, որ չի տեսել Ուկրաինայի ռազմական հետախուզությ...