Գյումրիում ուժեղ քամին վնասներ է հասցրել
Մայիսի 13-ին, ժամը 19:06-ին Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ ուժեղ քամուց վնասվել են Գյումրի քաղաքի Ղանդիլյան փողոցի տներից մեկի տանիքի թիթեղները․ տուժածներ չկան:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Ղանդիլյան փողոցի տներից մեկի տանիքը (մոտ 30 քմ) ուժեղ քամուց պոկվել և ընկել է գետնին՝ վնասելով 2 սյուն և գազի խողովակ։
Փրկարարները սահմանազատել են տարածքը և ապամոնտաժել սյունը:
Նմանատիպ հոդվածներ
Դիվերսիա բրիտանական ռազմանավում
Բրիտանական ռազմանավը դիվերսիայի է ենթարկվել: Անհայտ անձինք 60 էլեկտրական մալուխ են կտրել: Այսպիսով, Մեծ Բրիտանիայի...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Փլուզում Հաղպատի վանական համալիրի տարածքում
Այսօր՝ ժամը 12։30-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Հաղպատի վանական համալիրի պ...
14 բեռնատարներ Աղվանի-Տաթև ավտոճանապարհին խցանում են առաջացրել
Մայիսի 13-ին, ժամը 21:12-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աղվանի-Տաթև ավտոճանապ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Վթարից հետո ծեծկռտուք Հալաբյան փողոցում
Երեւանի Հալաբյան փողոցում՝ ԹՈւՄՈ կենտրոնի դիմաց նախօրեին միջադեպ է տեղի ոււնեցել մի խումբ երիտասարդների միջեւ: Ըստ...