«Եթե «Զվարթնոցում» միայն ՌԴ սահմանապահներն էին նստած, այժմ նաև հայերն են»․ Գրիգորյան
Ցանկացած սպառնալիք զսպելու համար անհրաժեշտ է անվտանգային կառույցների ամբողջական բարեփոխում։ Մենք պետք է ապահովենք, որ մեր հաստատությունները ծառայեն միայն Հայաստանին։ Այս մասին նշել է ՀՀ ԱԽՔ Արմեն Գրիգոորյանը «Новой газеты Европа»-ին տված հարցազրույցի ընթացքում՝ արձագանքելով լրագրողի այն հարցին, որ չնայած Գրիգորյանը զրույցի ընթացքում շատ է օգտագործում «ինքնիշխանություն» բառը, բայց գիտենք, որ «Զվարթնոց» օդանավակայանի սահմանապահ ծառայությունը Ռուսաստանի հետ ունի ընդհանուր համակարգչային բազա, և Երեւանը բառացիորեն ողողված է ռուսական հատուկ ծառայություններով, եւ նրանց ոչ ոք ձեռք չի տալիս։
«Մենք հիմա չենք կարող կարգավորել, բայց անելու ենք ապագայում: Ի դեպ, Զվարթնոցի մասին. բոլորը հիշում են, որ մինչև վերջերս այնտեղ նստած էին ռուս սահմանապահներ, իսկ հիմա հայ սահմանապահներն էլ են նստած, այնպես որ, առաջընթաց կա։
Բայց ինքնիշխանությունը երկար ճանապարհ է պահանջում: Չես կարող մի օր արթնանալ ու լիովին անկախ լինել։ Դուք պետք է նախ մի քայլ կատարեք, հետո մյուսը, հետո երրորդը», - նշել է Գրիգորյանը:
Նմանատիպ հոդվածներ
Գերմանիան ևս 11 միլիարդ եվրո կուղարկի Ուկրաինային
Բեռլինն ընթացիկ տարում ևս 11 միլիարդ եվրո կուղարկի Կիևի իշխանություններին ռազմական աջակցության համար։ Այս մասին ասվել է...
Փաշինյանը մեկնել է Բրյուսել
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 13-14-ին աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել: Տեղեկությունը հայտնում է վարչապետի մամ...
Նիկոլ Փաշինյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Իսլանդիա
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Իսլանդիայի Հանրապետություն: Մայիսի 16-17-ը վարչապետը Ռեյկյավի...
Կիևի իշխանությունները ներգրավված են հայտնի ռուսների սպանությունների մեջ. ՄԱԿ- ից՝ Բուդանովի այս խոսքերի մասին
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը ասել է, որ չի տեսել Ուկրաինայի ռազմական հետախուզությ...