«Այո, նման քննարկումներ եղել են»․ ԱԽ քարտուղարը՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին
ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգոորյանը «Новая газета Европа»-ին տված հարցազրույցում ասել է, թե քննարկումներ են եղել Հայաստանի՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին։
«Այո, նման քննարկումներ եղել են, սա բնական արձագանք է» , - ասել է Արմեն Գրիգորյանը՝ նշելով, թե նախորդ տարվա սեպտեմբերին Հայաստանի տարածքում Ադրբեջանի իրականացրած ագրեսիայի ժամանակ ՀՀ-ն ՀԱՊԿ-ից աջակցություն է ակնկալել, ինչը, սակայն, չի եղել։
Դիտարկմանը, թե Հայաստանը «տարօրինակ պահվածք է ցուցաբերում Արևմուտքի և ՌԴ-ի հարցում, քննադատում է ՀԱՊԿ-ը, հետո գովաբանում, հանդիպում ունենում Վաշինգտոնում, հետո՝ Մոսկվայում», Գրիգորյանն ասել է.
«Այստեղ տարօրինակ բան չկա։ Վերջին տարիներին աշխարհում և, մասնավորապես, մեր տարածաշրջանում անվտանգության ճարտարապետությունը կտրուկ փոխվել է։ Պայմանագրային պարտավորությունները չեն պահպանվում: Այն մեխանիզմները, որոնք պետք է ապահովեին Հայաստանի անվտանգությունը, փլուզվել են, նորերը չեն ստեղծվել։ Սա է ճգնաժամը»:
Նմանատիպ հոդվածներ
Գերմանիան ևս 11 միլիարդ եվրո կուղարկի Ուկրաինային
Բեռլինն ընթացիկ տարում ևս 11 միլիարդ եվրո կուղարկի Կիևի իշխանություններին ռազմական աջակցության համար։ Այս մասին ասվել է...
Փաշինյանը մեկնել է Բրյուսել
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 13-14-ին աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել: Տեղեկությունը հայտնում է վարչապետի մամ...
Նիկոլ Փաշինյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Իսլանդիա
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Իսլանդիայի Հանրապետություն: Մայիսի 16-17-ը վարչապետը Ռեյկյավի...
Կիևի իշխանությունները ներգրավված են հայտնի ռուսների սպանությունների մեջ. ՄԱԿ- ից՝ Բուդանովի այս խոսքերի մասին
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը ասել է, որ չի տեսել Ուկրաինայի ռազմական հետախուզությ...