ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Շոյգուի փեսան կապի դուրս չի եկել Լուգանսկի պայթյուններից հետո, իսկ ռուս պատգամավորը վիրավորվել է
Երեկ Լուգանսկում երկու պայթյուն է որոտացել։ Ինչպես հայտնել է Ռուսաստանում Լուգանսկի ներկայացուցչության նախկին ղեկավար Ռոդիոն Միրոշնիկը, Լուգանսկի ուղղությամբ հարվածը հասել է «Պոլիպակ» ձեռնարկության շրջանին:
Վերջին տեղեկություններով՝ Լուգանսկում հրետակոծությունից հետո այրվում է «100» մեքենաշինական գործարանը:
Ըստ RosSMI-ի, այն մասնագիտացած է էլեկտրոնային սարքավորումների արտադրության մեջ:
Տեղեկություն կար նաև, որ ՌԴ ՊՆ Շոյգուի փեսան, ով գտնվում էր Լուգանսկում, կապի դուրս չի եկել՝ նա տեսանյութ էր ձայնագրում հարվածի վայրից ոչ հեռու։
Ավելի ուշ նա կապի է դուրս եկել։ «Ես լավ եմ»,- ասել է բլոգեր Ալեքսեյ Ստոլյարովը Mash-ի հետ զրույցում ասել է, որ իր հետ ամեն ինչ կարգին է, պայթյունից չի տուժել։ Նա հայտնել է, որ այլեւս Լուգանսկում չէ։
Հավելենք, որ Պետդումայի պատգամավոր Վիկտոր Վոդոլացկին վիրավորվել է Լուգանսկում հարվածի հետևանքով։ Այս մասին հայտնում է ЛНР-ը:
Վոդոլացկու օգնականը RT-ի փոխանցմամբ, հայտնել է, որ վնասվածքը թեթև է, և պատգամավորի մոտ ամեն ինչ կարգին է։
Պետդումայի պատգամավոր Վիկտոր Վոդոլացկին խոսել է Լուգանսկի հեռուստատեսության եթերում։ Հաղորդվում է, որ նա թեթև վնասվածքներ է ստացել։ Նրանից բացի վիրավորվել է 6 երեխա, 2-ը հոսպիտալացվել են։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Բախմուտը պաշտոնապես անցավ Ռուսաստանի վերահսկողության տակ». Պրիգոժին
Արտեմովսկի (Բախմուտ) տարածքն ամբողջությամբ գտնվում է Վագների ՊՄԿ-ի վերահսկողության տակ, ասել է Պրիգոժինը։ Ավելի վաղ այս...
Ադրբեջանցիները ականանետ են կիրառում Սոթքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ․ ՊՆ
Ժամը 19:40-ի դրությամբ Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները շարունակում են կրակը Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի...
Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Կութի ուղղությամբ խախտել են հրադադարը․ ՊՆ
Ժամը 19:10-ի սահմաններում Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Կութի ուղղությամբ խախտել են հրադադարը՝ կիրառելով ականանետ: ՀՀ...
Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները խախտել են հրադադարը՝ կիրառելով հրետանային միջոց․ ՊՆ
Ժամը 18:25-ի սահմաններում Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Նորաբակի ուղղությամբ խախտել են հրադադարը՝ կիրառելով հրետանային...