Իրադրությունն առաջնագծում. 2 օրերի սադրանքների հետևանքով հայկական կողմն ունի զոհ և վիրավորներ
Գիշերվա ընթացքում հրադադարի էական խախտումներ չեն արձանագրվել: Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը։
«Ժամը 08:30-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է»,–ասվում է ՊՆ հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք` Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները մայիսի 11–ին հրետանային և ականանետային միջոցներից կրակ են բացել Սոթքի մոտ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Հայկական կողմն այդ սադրանքի հետևանքով ունի 4 վիրավոր։
Նույն օրը Ադրբեջանի ԶՈւ–ն հրետանային միջոց է կիրառել Գեղարքունիքի մարզի Նորաբակի և ականանետ` Վերին Շորժայի ուղղությամբ։
Մայիսի 12-ին Ադրբեջանը կրակել է Կութ գյուղի ուղղությամբ, Սոթքի ուղղությամբ կիրառել ԱԹՍ։ Թշնամու կրակոցների հետևանքով զոհվել է մեկ, վիրավորել 2 զինծառայող
2 օրերի սադրանքների հետևանքով հայկական կողմն ընդհանուր ունի 1 զոհ (Նարեկ Նորայրի Բաղդասարյանը` ծնվ. 2003 թ), 6 վիրավոր։
Նմանատիպ հոդվածներ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Մեքենան հայտնաբերվել է, զինծառայողները՝ ոչ. ՊՆ-ն՝ երեկվանից որոնվող 2 զինծառայողների մասին
Միջդիրքային ճանապարհին հայտնաբերվել է մայիսի 26-ին՝ ժամը 19:00-ից որոնվող ՀՀ ԶՈւ 2 զինծառայողների կողմից շահագործվող թիկ...
Տասնյակ ուկրաինական ԱԹՍ-ներ փորձել են գրոհել Ղրիմը
Սևաստոպոլի նահանգապետ Միխայիլ Ռազվոզժաևը հաստատել է գիշերը հակաօդային պաշտպանության ուժերի և ռադիոէլեկտրոնային պայքարի ս...
1 զոհ, 2 վիրավոր․ իրավիճակը՝ 23:10-ի դրությամբ
Ժամը 23:10-ի դրությամբ հայկական կողմի կորուստներն են 1 զոհ և 2 վիրավոր: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ-ն։ Ժամը 23:10-ի...
Իրավիճակը՝ սահմանին․ ՀՀ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել
Ժամը 23:00-ի դրությամբ հրադադարի էական խախտումներ չեն արձանագրվել: Ավելի վաղ ՀՀ ՊՆ-ն հայտնել էր, որ Ժամը 20:10-22:0...